ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արձանագրում ենք դիտորդական առաքելության ակնհայտ կողմնակալության և արդյունավետության լրջագույն ռիսկեր. Արամ Վարդևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև դաշինքի ներկայացուցիչների մասնակցությամբ  այսօր տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Հանդիպման շրջանակում ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից, ի թիվս այլ հարցերի, ներկայացվեց նաև միջանկյալ հաշվետվություն  Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հատարարության մեջ:

«Մեր գնահատմամբ,  վերոնշյալ փաստաթուղթը կրում է խիստ ընդհանրական բնույթ, քանի որ հաշվետվության մեջ Հայաստանում տիրող իրական իրավիճակը որևէ արտացոլում չի գտել: Հայաստանի գործող իշխանությունների կողմից ընտրական գործընթացների շրջանակում թույլ տված խախտումները բազմակի են (ատելության խոսք, վարչական ռեսուրսի չարաշահում  և այլն), կրում են շարունակական բնույթ և անընդունելի են: Սակայն, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, ունենալով հստակ տեղեկատվություն՝  ի թիվս այլ աղբյուրների, այդ թվում նաև «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված,  որևէ կերպ չի անդրադարձել դրան։ Նման լռությունը համարժեք է առաքելության փաստացի կատարումից խուսափելուն  և հիմնավոր կասկածների հիմք է վերջիններիս անաչառության մասով:

Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները  փաստացի հրաժարվեցին նույնիսկ ատելության խոսքի նման ծավալի վերաբերյալ արտահերթ զեկույցով հանդես գալու հնարավորությունից։

Հատկանշական է, որ վերջին երեք տարիների ընթացքում մարդու իրավունքների զանգվածային խախտումների, դատարանների շրջափակման, քաղաքական հետապնդումների և ոչ մեկի վերաբերյալ արևմտյան երկրների դեսպանատները հայտարարությամբ հանդես չեն  եկել,  և դիտորդական առաքելության ներկայիս լռությունը ևս դրա շարունակականության տիրույթում է։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝  արձանագրում ենք դիտորդական առաքելության ակնհայտ կողմնակալության և արդյունավետության լրջագույն ռիսկեր», - նշվում է Վարդևանյանի հայտարարության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular