ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը, որը հանրօգուտ ներդրման համար շուկայի հասանելիությունն ապահովող առաջատար հարթակ է, կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղել է  ԱրարատԲանկին։

 «Agence Française de Développement Group»-ի դուստր ընկերություն «Proparco»-ն, որը մասնագիտացված է մասնավոր հատվածի ֆինանսավորման մեջ, ձեռք է բերել  5 մլն ԱՄՆ դոլարի կայունության պարտատոմսեր: «Հույս ունենք, որ առաջիկա ամիսներին նրանց աջակցությամբ կավելացնենք «կանաչ» և կայունության պարտատոմսերի թողարկման ծավալը և կհորդորենք եվրոպացի ներդրողներին ավելացնել իրենց ներդրումները կայուն ֆինանսավորման ոլորտում»,- նշել են «Սիմբիոտիքս»-ի մամուլի ծառայությունում:

Կայունության պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները կօգտագործվեն սահմանված չափանիշներին համապատասխանող սոցիալական, ինչպես նաև «կանաչ» վարկերի ֆինանսավորման համար։ Սոցիալական վարկերի միջոցով միկրո ձեռնարկություններն ու ՓՄՁ-ները կխթանեն երկրում աշխատատեղերի ստեղծումն ու գործարար միջավայրի ակտիվությունը, իսկ «կանաչ» վարկերը կտրամադրվեն վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, էկոշենքերի և էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների խթանման նպատակով:

«Կայունության պարտատոմսերի այս թողարկմամբ ԱրարատԲանկը ցույց է տալիս կայուն ֆինանսավորման և էկոլոգիապես ու սոցիալապես շահավետ վարկերի խթանման իր հանձնառությունը: Կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն օգտագործվելու են այնպիսի ծրագրերի ֆինանսավորման համար, որոնք նպաստում են աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին, ինչպես նաև պայքարում են  կլիմայի փոփոխության դեմ», նշել է «Սիմբիոտիքս» ընկերության Ներդրումների գծով տնօրեն Դանիել Շրիբերը։

«Որդեգրելով «կայուն զարգացում երկարաժամկետ հատվածում» գործելաոճը՝ ԱրարատԲանկը կարևորում է հասարակության ու ձեռնարկությունների համար բարեկեցիկ և կայուն ապագա ստեղծելու համար նպաստավոր ֆինանսավորումն ու ներդրումները` առաջնահերթություն տալով այնպիսի ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք երկարաժամկետ հատվածում քաղաքները և համայնքները կդարձնեն էկոլոգիապես անվնաս և բնապահպանական տեսանկյունից անվտանգ»,- ասել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։ 

«Ուրախ ենք աջակցել «Սիմբիոտիքս-ի պես ճանաչված խաղորդին` Հայաստանում ԱրարատԲանկի համար այս նորարարական և ներառական կայունության պարտատոմսերի զարգացման գործում: Զարգացող շուկաների համար մեզ անհրաժեշտ են ավելի շատ «կանաչ» և սոցիալական պարտատոմսեր: Այս նախագիծը լիովին համապատասխանում է «Proparco»-ի առաջնահերթություններին և կլիմայի վերաբերյալ ռազմավարությանը», - ասել է «Proparco»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգորի Կլեմենտեն:

«Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ` պարտատոմսերը թողարկվել են «Micro, Small & Medium Enterprises Bonds S.A.» հարթակի «կայունության, սոցիալական և «կանաչ» պարտատոմսերի համակարգի» միջոցով։ Համակարգը սերտիֆիկացվել է «DNV GL» ընկերության կողմից 2019 թվականի դեկտեմբերին: Կայունության պարտատոմսերը ցուցակվելու են Լյուքսեմբուրգի «Կանաչ» պարտատոմսերի ֆոնդային բորսայում՝ Կայունության պարտատոմսեր հարթակում: Կայունության պարտատոմսերից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվել են ԱրարատԲանկին առաջնային, չապահովված վարկի տեսքով, 4 տարի մարման ժամկետով։

Ավելին՝  Sustainability Social and Green Bond framework for Symbiotics

«Սիմբիոտիքս»-ի մասին

Հանրօգուտ ներդրման համար շուկայի հասանելիությունն ապահովող առաջատար հարթակ հանդիսացող ներդրումային ընկերությունը զարգացող և սահմանային շուկաներում իրականացնում է ՄՓՄՁ-ների և ցածր ու միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների ֆինանսավորում: 2005թ.-ից ի վեր «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը նախագծել և կնքել է ավելի քան 5,5 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի ծավալով շուրջ 4000 գործարք՝ շուրջ 90 զարգացող և սահմանային շուկաներում գործող ավելի քան 450 ընկերությունների համար: Ներդրումներն արվել են ավելի քան 25 արժութային հանձնագրերով և 50-ից ավել երրորդ կողմ հանդիսացող մասնագիտացված ֆոնդերի կառավարիչների կողմից՝ ձևավորելով աճող էկոհամակարգ և շուկա՝ նմանատիպ գործարքներ իրականացնելու համար:

Ավելին՝  symbioticsgroup.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular