ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում կա 80 և ավելի չհաստատված գերի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

44-օրյա պատերազմից հետո  նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրի համաձայն  երկու կողմերը պարտավորվել էին վերադարձնել բոլոր գերիներին, սակայն  ադրբեջանական կողմը մինչ օրս չի կատարել իր պարտավորությունները և  պաշտոնական տվյալներով դեռ  75  հայ  գերի ունենք Բաքվում։

Այս թեմայի վերաբերյալ զրուցել ենք  Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ՝ հասկանալու համար, թե իրականում քանի գերի կա Ադրբեջանում։

Հարիցն, թե իրականում որքան գերի է պահվում Ադրբեջանում՝ Սիրանում Սահակյանը պատասխանել է․«Այս պահին հաստատված գերիները 75-ն են, որոնց գերեվարված լինելը Ադրբեջան պետությունը հաստատել է: Կան անձինք, որոնց մասին Ադրբեջանը հրաժարվում է տեղեկություն տրամադրել՝ ասելով, որ նման անձինք իրենց զինված ուժերի կողմից չեն գերեվարվել և Ադրբեջանի հսկողության տակ ողջ չեն հայտնվել:Մենք ունենք անհերքելի ապացույցներ, որոնք գնահատվել ու համոզիչ են մեր միջազգային գործընկերների մոտ: Մենք խոսում ենք 75-ից բացի, մոտ 80-ից ավելի անձանց մասին, որոնք ողջ են եղել և որոնց ողջ վերադարձնելու ակնկալիքներ մենք ունենք: Ուստի, մեր ունեցած տեղեկություններով՝ 160-ից ավելի մարդիկ են պահվում Ադրբեջանում և պետք է հայրենադարձվեն:Ունենք նաև շուրջ 40 գործեր, որոնց ապացույցների համադրությունը խոսում է գերեվարված լինելու կանխավարկածի մասին և ավելին, դրանք չեն հերքվել Ադրբեջանի կողմից:Իրականում քանիսի՞ն կկարողանանք ողջ ստանալ. ես այս հարցի պատասխանը չեմ կարող տալ: Իմ դիրքորոշումն է, որ որևէ ժամ ավելի հայը չի կարող անվտանգ գտնվել ադրբեջանական հսկողության ներքո՝ մշտապես զուգակցվում են կյանքի հետ կապված սպառնալիքներ ներկայացնող գործողություններով, արտակարգ զարգացումների ռիսկերով: Արդեն իսկ բացահայտել ենք դեպքեր, երբ գերիները սպանվել են և մենք չենք կարող երաշխավորված ասել, որ դա չի սպառնում չհաստատված ողջ հայ գերիներին»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular