ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել սուրճը տեսողության համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծ քանակությամբ կոֆեին օգտագործող մարդկանց մոտ գլաուկոմայի զարգացման ռիսկը երեք անգամ ավելի է, եթե առկա է աչքի բարձր ճնշման ժառանգական հակում: Այս մասին նախազգուշացնում են Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի՝ Իկանա բժշկական դպրոցի մասնագետները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են ամսագրում:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ ուսումնասիրության հեղինակները վերլուծել են ավելի քան 120,000 հիվանդների գրառումներ, որոնք հավաքվել են 2006-2010 թվականներին: Կամավորները, որոնք տրամադրել են նաեւ իրենց ԴՆԹ նմուշները, 39-ից 73 տարեկան են եղել: Նրանք լրացրել են դիետիկ հարցաթերթիկներ՝ նշելով, թե կոֆեին պարունակող որքան ըմպելիք եւ սնունդ են օրական օգտագործում եւ ինչ չափաբաժնով: Հետազոտողները ստուգել են նաեւ գլաուկոմայի առկայությունը ընտանեկան պատմության մեջ:

3 տարի անց չափել են մասնակիցների ներակնային ճնշումը եւ զննել են աչքերը: Ընդհանուր առմամբ, կոֆեինի շատ օգտագործումը կապված չի եղել ավելի բարձր ներակնային ճնշման կամ գլաուկոմայի ռիսկի հետ: Այնուամենայնիվ, կամավորների մեկ քառորդի մոտ, որոնք ունեն գլաուկոմայի գենետիկ բարձր հակում, սերը սուրճի եւ կոֆեին պարունակող մթերքների հետ կապված է ներակնային ճնշման եւ գլաուկոմայի զարգացման մեծ ռիսկի հետ: 

Ինչպես պարզվել է, օրական ավելի քան 480 միլիգրամ սուրճի օգտագործումը (համարժեք մոտավորապես 4 բաժակ սուրճի) նպաստել է աչքի ճնշման բարձրացմանը 0,35 միլիմետր սնդիկի սյան մակարդակի: Բարձր գենետիկ ռիսկի դեպքում օրական մոտ 3 բաժակ սուրճ օգտագործելը 3,9 անգամ ավելացրել է գլաուկոմայի ռիսկը՝ համեմատած նրանց հետ, ովքեր կոֆեին քիչ են օգտագործել կամ ընդհանրապես չեն օգտագործել:

Գլաուկոմայի դեպքում ներակնային ճնշումը գերազանցում է նորման, ինչի հանգեցնում է տեսողության հետ կապված անդառնալի խնդիրների՝ ներառյալ տեսողության սրության եւ տեսողական դաշտի նվազում, ինչպես նաեւ օպտիկական նյարդի ատրոֆիա: Բուժումը կարող է դանդաղեցնել հիվանդության զարգացումը, որը հանգեցնում է կուրության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular