ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այն քաղաքական ուժը, որը լավ կյանք է խոստանում և լավ ապագա քաղաքացուն ի սկզբանե խաբում Է. Կարեն Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Այն քաղաքական ուժը, որը ԼԱՎ կյանք է խոստանում և ԼԱՎ ապագա քաղաքացուն ի սկզբանե ԽԱԲՈՒՄ Է: Իշխանությունը չի կարող բոլորին ապահովել բարեկեցիկ կյանքով, առավել ևս այնքան գումարով, որպեսզի մարդը կարողանա և սնվել, և հագնվել, և կրթվել, և հանգստանալ, և բուժվել, և զվարճանալ, և կոմունալ ծախսեր հոգալ, և, և, և... Իշխանությունը կարող է և պետք է ստեղծի այն անհրաժեշտ պայմանները, որոնց պարագայում յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր համար բարիք կստեղծի: Իսկ իշխանության ամենամեծ առաքելությունն այն է, որ մարդկանց գործունեության ապահովի պայմաններ, որից կարևորագույնը անվտանգությունն է՝ պետության սահմանների անվտանգությունը, հանցավորության դեմ պայքարը և ներքին անվտանգությունը, էներգետիկ անվտանգությունը, պարենային անվտսնգությունը և այլն: Մնացածը բլեֆ է:

Իսկ մարդիկ բաժանված են երկու մասի: Նրանք, որոնք նպատակասլաց են, աշխատասեր են և ողջ կյանքում ձգտում են բարեկեցիկ կյանքի: Այս մարդիկ չեն սպասում որևի մեկի դրամական օգնությանը, այդ թվում՝ ընտրակաշառքի, չեն աստվածացնում հարուստ «բարեգործներին», բայց նաև չեն նախանձում լավ ապրողներին, չեն ուզում, որ նրանք վատ ապրեն գնդակահարվեն կամ կախվեն: Պարզապես ուզում են, որ իրենք և իրենց մտերիմներն էլ լավ ապրեն:

Եվ կա հասարակության մյուս հատվածը, որի նպատակը ոչ թե իր ընտանիքի բարեկեցությունն է, այլ բարեկեցիկ հարևանի նկատմամբ ատելությունը: Ինչպես կասեր ԺՊ-ն, աղքատությունը այդ մարդկանց ուղեղում է, և նրանք երբեք լավ չեն ապրելու, որովհետև նրանք այդպիսի նպատակ չունեն էլ: Նրանց միակ նպատակը բոլորի վատ ապրելն է:

Եվ հիմա ամենակարևորը. նրանք մեղավոր չեն, որ այդպիսին են, մեղավոր են բոլոր նրանք, ովքեր վերջիններիս կրթելու փոխարեն, նրանց դարձրել են պարազիտ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular