ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի միակ հույսը ժեխն է և նրա ստորագույն բնազդը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը միայն երկու օր է ինչ սկսվել է, սակայն արդեն հասցրել է ցնցել իր ցինիզմով և լպիրշությամբ։ Մեկ արձանագրում կարելի է այլևս անդառնալիորեն անել․ Նիկոլ Փաշինյանի միակ հույսն այս ընտրություններում ժեխն է, որի ստորագույն բնազդները շահագործելով էլ «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը փորձում է մնալ ջրի երեսին։

Տղամարդկության հետ լուրջ խնդիրներ ունեցող Փաշինյանն իրեն «մաչո» է երևակայում, քարոզչական հանդիպումների ժամանակ հայհոյանքներ շռայլում մրցակիցների հասցեին, ընդհուպ ոտնատակ տալու սպառնալիքներ տալիս, խոստանում «շինել»։ Ակնհայտ է՝ Փաշինյանը որդեգրել է քարոզարշավը ժողովրդական լայն զանգվածների միայն ցածրագույն զգացմունքներին ու բնազդներին ուղղելու տակտիկա, սոցիալապես խոցելի խավերի մոտ գրգռում, թշնամության զգացում, ինքնադատաստանի կոչեր անում։ Արդարադատության համակարգը հիմնովին վարկաբեկած Փաշինյանը երեք տարի շարունակ այդպես էլ հստակ ու փաստարկված որևէ մեղադրանք չի կարողացել առաջադրել իր ասած «նախկիններին», սակայն շարունակում է գրգռել մարդկանց։ Հարկավ, այդ մարտավարությունը լրջագույն վտանգներ է պարունակում երկրի համար, իզուր չէ, որ քաղաքական վերլուծաբանները նախազգուշացնում են հնարավոր բախումների և քաղաքացիական պատերազմի վտանգի մասին։ Բնականաբար, նման ագրեսիվ և լկտի հռետորաբանությունը, Փաշինյանի գրանցած արժեքային ստորագույն անկումը, նրա կողմնակիցների վարքը չեն կարող գրավել մտավոր կարողություններ ունեցող որևէ անձի։

Փաշինյանը գիտի իր ընտրազանգվածին, նրա որակն ու դաստիարակությունը, և հենց այդ «ժեխի» համար էլ բեմադրում է այս գռեհիկ թատրոնը՝ մե՛կ մենամարտի կանչելով Ռոբերտ Քոչարյանին, մե՛կ վիրավորելով Լևոն Տեր-Պետրոսյանին, մե՛րթ էլ սուտ տեղեկություներ տարածելով Սերժ Սարգսյանի մասին։

Դանիել Ստեփանյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular