«Չելսիի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Միլան»
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը կարող է ամռանը տեղափոխվել Իտալիա: Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն:
Հաղորդվում է, որ «Միլանը» հետաքրքրված է այն խաղացողով, որը լոնդոնյան ակումբում չի դարձել հիմնական խաղացող:
Անգլիական ակումբը դեմ չէ վաճառել 28-ամյա մարոկկացուն և սպասում է գոհացուցիչ առաջարկի: