ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկել է փակագծերը բացելու ժամանակը. Սուրիկ Խաչատրյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ֆեյբուքյան իր էջում գրում է.

«Իմ շատ սիրելի՛ սյունեցիներ

Գիտեմ, որ  շատերիդ համար անակնկալ էր վերջին օրերին  Հայաստանում և հատկապես Սյունիքում  տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իմ լռությունը, բայց հիմա եկել է փակագծեր բացելու ժամանակը։  

Ես,  որպես հրամանատար, 90-ական թվականներին   իմ հաղթական ուղին, գումարտակիս  հետ, կառուցել եմ ազնիվ նվիրումով և կարելի է ասել հենց այս նույն իրավիճակից, հասնելով մինչև Ջրական (Ջաբրայիլ)։ Միշտ եղել եմ հայրենիքիս և սյունեցիներիս կողքին։ Բայց եկավ մի պահ, երբ առողջական խնդիրներով մեկնեցի արտերկիր։ Ներկայիս ղեկավարությունն ամեն ինչ արեց, որ Հայաստան վերադարձի դռները փակի իմ առջև։ Մեկնելուց հետո, երբ ես գտնվում էի վերակենդանացման բաժանմունքում, ինձ դեմ շինծու քրեական գործ հարուցվեց, որը ոչ մի աղերս չուներ իրականության հետ և մինչ այսօր դեռ ապացուցված էլ չէ։ 

Հարուցված շինծու քրեական հետապնդումը երկու անգամ  դադարեցնելու իմ փորձերը  մերժվեցին։ Մերժվեցի, քանզի մարդիկ, ովքեր ղեկավարում են մեր սուրբ երկիրը, բնավ շահագռգիռ չեն մեր նրա  ապագայով։  Ես նույնիսկ պատրաստ էի շինծու մեղադրանքի այդ  5 մլն դրամը վճարել, և պատերազմի ժամանակ և հետո լինել հայրենիքում, սակայն ապարդյուն։ Նրանց նպատակը ինձ հեռացնելն էր Հայաստանի և հատկապես Սյունիքի պաշտպանության գործընթացից։ Այս պահին ես արտերկրում եմ։ Թեև բուժանձնակազմը ինձ  ինքնաթիռով թռիչքներ չի թույլատրում, սակայն ես պատրաստ եմ անտեսել ամեն ինչ ու վերադառնալ հայրենիք։ Ուզում եմ ասել, որ իրոք մղկտում է սիրտս ստեղծված իրավիճակից, ուզում եմ հիշեցնել, որ ես չեմ հեռացել ձեզանից, ես միշտ կամ ու կլինեմ ձեր կողքին։

Այսօր, առավել քան երբևէ,   ես վստահ եմ, որ մեր երկրին իմ վերջին առաքելությունը  լինելու է հենց Սյունիքի արժանապատիվ խաղաղության ապահովումը, որ  մեր սերունդները կրկին ապրեն  հաղթանակած երկրում, գլուխները բարձր, ու ձիգ մեջքով։ Այն միտքը որ մենք կրկին ունենալու ենք արժանապատիվ խաղաղություն, ապագայի մասին իմ միակ տեսլականն է։

Սիրելի՛ սյունեցիներ 
Ցանկությունս է հունիսի 20-ին կատարեք ճիշտ ընտրություն, միանշանակ մերժեք այս իշխանությանը, ովքեր մատաղ արեցին մեր որդիներին, ովքեր հետո նույնիսկ չգնահատեցին նրանց սխրանքները, ովքեր վերջ դրեցին մեր փառավոր հաղթանակներին։

Ես,  լինելով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ինչու չէ նաև ՀՀԿ խմբակցության հիմնադիրը Սյունիքում, կոչ եմ անում բոլորիդ քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին։  

Դուք լավ գիտեք, որ ձեզ հետ անցած իմ ուղին արդար է եղել, ես  բաց ու շիտակ եմ ձեզ հետ, ձեր կողքին եմ ու լինելու եմ։ Ես երբևէ չեմ ամաչել ձեր դեմքին նայելուց,  քանի որ արել եմ հնարավորն ու անհնարինը յուրաքանչյուրիդ կողքին կանգնելու համար։  Դուք լավ գիտեք, որ ես մշտապես կատարել եմ տվածս խոստումները, ու հիմա էլ վստահաբար ասում եմ․ մենք ունենալու ենք անվտանգ ու ապահով Սյունիք։

Ցանկությունս մեկն է․ապացուցեք որ հարգանքը փոխադարձ է, ապացուցեք, որ այն, ինչ կլիներ իմ ներկայության պարագայում, կարող է լինել նաև բացակայության ժամանակ։ Վստահ եմ, որ կլսեք հորդորս, որ միասին կարողանանք կերտել մեր վաղվա Հայաստանը։
Պատիվ ունեմ, ու գիտե՛մ, որ Սյունիքս նույնպես Պատիվ ունի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular