ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


33-ամյա քաղաքացին դանակահարել և սպանել է 31-ամյա տղամարդուն. ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում ստացվեց, որ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով 31-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Տուժողը անգիտակից վիճակում էր և կատարվածի վերաբերյալ նրանից որևէ բան պարզելն անհնար էր: Հանցագործության բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին: Քրեական հետախույզները փորձում էին պարզել, թե ովքեր և որտեղից էին տուժողին հիվանդանոց տեղափոխել, երբ ժամը 2.30-ին հիվանդանոցից նոր ահազանգ ստացվեց. 31-ամյա տղամարդը վիրահատարանում մահացել էր:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Սպիտակի բաժնի և Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ հանցագործությունը կատարել է Լոռու մարզի Արևաշող գյուղի 33-ամյա մի բնակիչ. Սպիտակ քաղաքից Արևաշող տանող ճանապարհին անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ դանակահարել էր տուժողին:անակահարել էր տուժողին:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Մարաշի բաժանմունք և խոստովանեց կատարածը։

33-ամյա տղամարդը ներկայացվել է Սպիտակի քննչական բաժին և ձերբակալվել: Դանակը հայտնաբերվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular