ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունը փլվում է մեր աչքի առաջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը փլուզվում է մեր աչքի առաջ, ԱԳ նախարարն ու նրա բոլոր չորս տեղակալները հրաժարական են տվել՝ փաստացի չցանկանալով աշխատել երկիրը կապիտուլյացիայի տարած և նոր արհավիրքներ բերող փաշինյանական իշխանության հետ։ Մայիսի 27-ին արտգործնախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Արա Այվազյանը, որը 4 օր անց ԱԳՆ անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ ասել էր, թե իր որոշումը պայմանավորված էր հենց այն պատճառով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ Նույն այդ օրը հրաժարական էր ներկայացրել նաև նրա տեղակալներից Գագիկ Ղալաչյանը: Երեկ էլ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հաստատել էր, որ ԱԳ նախարարի մյուս տեղակալները՝ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը, Արմեն Ղևոնդյանը ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:

Իշխանությունը, հիշեցնենք, որ օրեր շարունակ լկտիաբար ստում էր փոխնախարարների հրաժարականի մասին, նշում, թե նրանք պատշաճ կատարում են իրենց պարտականությունները, մինչդեռ ԱԳՆ վարչությունը հստակ նշել է, թե դիմումները ներկայացվել են դեռ անցյալ շաբաթ։ Իհարկե, Հայաստանի քաղաքացիները սովոր են, որ վարչապետի պաշտոնակատարը, նրա աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն ու այլոք երբեք աչքի չեն ընկել ճշտախոսությամբ, և հակված չէին հավատալու քրոնիկ այդ սուտասաններին։ Փաստն այն է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը պարզապես կաթվածահար է եղել Նիկոլ Փաշինյանի պատճառով։ Մեր տեղեկություններով՝ ԱԳՆ համակարգում որևէ մեկը չի ցանկանում նախարար կամ փոխնախարար դառնալ, թեև իշխանությունն ինտենսիվ աշխատում է որևէ դեսպանի կամ վարչության պետի այդ պաշտոնների նշանակելու հարցում։ ԱԳՆ-ում համարում են, որ այս պահին պաշտոն ստանձնելը դավաճանություն է թե՛ ԱԳՆ թիմի, թե՛ Հայաստանի Հանրապետության դեմ։ Իսկ արդեն վաղը՝ հունիսի 9-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը: Հատնի չէ, թե ով է դիմավորելու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային և բանակցություններ վարելու նրա հետ։

Տիգրան Ավանեսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular