ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արհեստական մարդաքանակ ու «մասսովկա». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, և քաղաքական ուժերը, արդեն օրենքով սահմանված կարգով, սկսել են գնալ հանրության «դուռը»՝ քվե ստանալու։ Իշխանական կուսակցությունն իր քարոզարշավը մեկնարկեց Արմավիրի մարզից: Հանդիպումները, մեղմ ասած, մարդաշատ չէին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, ինչպես նախորդ մարզային այցերի ժամանակ, այս դեպքում էլ, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանն իր հետ «շրջիկ խմբեր» էր տարել՝ մարդաքանակ ու «մասսովկա» ապահովելու համար, նախօրեին էլ հանձնարարական է իջեցվել պետական հիմնարկներին՝ դպրոցներ, հիվանդանոցներ, բուժամբուլատորիաներ, մանկապարտեզներ և այլն, անպայման ներկայություն ապահովել այդ հանդիպումներին։ Փորձագիտական շրջանակներն արդեն իսկ արձանագրում են, որ իշխանությունն օգտագործում է վարչական բոլոր հնարավորությունները՝ հիմա իր համար ցանկալի աուրա ստեղծելու, հետո արդեն՝ որոշակի արդյունք ապահովելու նպատակով։

Ի դեպ, երեկվա հանդիպումները աչքի ընկան նաև ծայրահեղ դրսևորումներով, որոնք ցույց տվեցին, որ այս իշխանություններն այնքան սարսափած են իրենց անխուսափելի հեռացմամբ, որ այլևս նրանց նյարդերը տեղի են տալիս ամեն մի փոքր դրվագից: Մասնավորաբար, երեկ տեղեկություններ տարածվեցին, որ «Նիկոլ դավաճան» վանկարկած քաղաքացուն Փաշինյանին ուղեկցողները այն աստիճան ծեծի են ենթարկել, որ նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ըստ տեղեկությունների, կան բերման ենթարկվածներ իբր քարոզարշավը խոչընդոտելու մեղադրանքով: Իսկ ընդհանուր առմամբ, Փաշինյանի երեկվա այցերը ևս ոչնչով չէին տարբերվում ՝ ջղագրգիռ մեղադրանքներ, բանակի հերթական վարկաբեկում, հայ զինվորի նսեմացման հերթական փորձ, սեփական անձի արդարացումներ ու բացարձակ ոչ մի բովանդակային խոսք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular