ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունիսի 8

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հոգնեցնող ու բավական լարված օր է: Դուք շատ պիտի աշխատեք, ընդ որում՝ զբաղվեք ոչ միայն առօրյա գործերով, այլև լրիվ նոր բանով: Որոշ Խոյեր ստիպված են լինելու ոտքի վրա սովորել: Չի կարելի ասել, թե դա նրանց կուրախացնի, բայց այդ գործում հաջողություններ կարձանագրեն:

Իսկ կուրախացնի մտերիմների աջակցությունը, որի շնորհիվ լավ տրամադրություն կպահպանեք նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա: Հնարավոր են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. այսօր ֆինանսական հարցերում հակված կլինեք որոշակի թեթևամտության:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսը շատ հագեցած ու բարենպաստ կլինի: Դա հարմար ժամանակ կլինի նոր գործերի համար. դուք ոտքի վրա կսովորեք, արագ կհասնեք առաջին հաջողություններին, հեշտությամբ համախոհներ կգտնեք: Ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը ձեզ շատ պետք կգա:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի և ուժերը վերականգնելու, նախկինում ձեզ հետաքրքրող գործերին վերադառնալու հնարավորություն կտա: Կկարողանաք շփվել այն մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք: Չի բացառվում՝ հետաքրքիր բաներ իմանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք վճռական տրամադրված կլինեք և ունակ կլինեք հասնել դրված նպատակներին, նույնիսկ եթե պայմաններն այնքան էլ հաջող չդասավորվեն: Գիտելիքներն ու փորձը կօգնեն հաղթել ամենաուժեղ մրցակիցներին, ինչպես նաև ձեր կողմը գրավել մարդկանց, որոնցից շատ բան է կախված:

Հարմար օր է գաղափարներով կիսվելու և ծրագրերի մասին պատմելու համար: Դուք լավ խորհուրդներ կստանաք, իսկ ավելի ուշ՝ նաև իրական աջակցություն: Շատ Երկվորյակների հեշտությամբ կտրվի այն, ինչը նախկինում չէր ստացվում: Երեկոն հարմար է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ հանդիպումը կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է շփումների համար: Եթե օգնականների ու համախոհների կարիք ունենաք, հեշտությամբ կգտնեք նրանց: Վառ կարտահայտվեն ձեր լավագույն որակները, հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա անտարբեր մնալ ձեր հանդեպ: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կհասկանան, որ սխալվել են:

Գործերում հաջողության հասնելուն կօգնեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Փորձի շնորհիվ Խեցգետինները սխալներ չեն անի, գլուխ կհանեն նույնիսկ նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Մի բավարարվեք համեստ հաղթանակներով. այսօր դուք իսկապես կարևոր նպատակների հասնելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է գործնական և անձնական հանդիպումների, կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, հաճախ կկռահեք, թե ինչ են ձեզանից սպասում շրջապատողները, ինչով կարող եք նրանց ուրախացնել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև՝ շահավետ գործարքներ:

Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա: Մտերիմները ձեր օգնության և աջակցության կարիքը կունենան, աշխատեք նրանց խնդրանքները չմերժել: Բաց մի թողեք այն մարդկանց հետ հաշտվելու շանսը, որոնց հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գումարի հետ զգույշ եղեք: Չմտածված գործարքների ու գնումների համար օրը հարմար չէ: Արժե ուշադիր լինեն նրանք, ովքեր գործ ունեն արժեքավոր թղթերի, թանկարժեք իրերի, կարևոր փաստաթղթերի հետ: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հնարավորություն կտա գլուխ հանել բարդ գործերից, ինչ-որ կարևոր բանում հաջողություն արձանագրել: Շատ Կույսերի կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը:

Ռոմանտիկ հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Սիրելին ձեզ կես խոսքից կհասկանա և ամեն հարցում կաջակցի: Հավանական են հաճելի անակնկալներ, հիշարժան պահեր շատ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք ոչինչ երկար ժամանակով չհետաձգել: Օրվա առաջին կեսը երկրորդից լավն է լինելու և ավելի հարմար է կարևոր գործերի ու լուրջ հարցերի քննարկման համար: Կարող եք աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված որոշումներ ընդունել. այստեղ դուք չեք սխալվի:

Օրվա երկրորդ կեսին արժե խուսափել ծանրաբեռնվածությունից: Հանգիստը ձեզ հիմա չի խանգարի: Այդ հատվածը հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Օգտակար կլինի ընտանեկան գործերի մասին զրուցելը: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, միավորել ջանքերը ընդհանուր նպատակին հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ, բայց շատ արդյունավետ օր է: Դուք ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել: Դրանցից յուրաքանչյուրը յուրովի կարևոր կլինի, ոչինչ չի կարելի հետաձգել: Մյուսները նման պայմաններում կհուզվեին, բայց դուք հանգստություն կպահպանեք, զգույշ կգործեք ու սխալներ չեք անի:

Ձեր հաջողությունները կոգեշնչեն շրջապատողներին: Շատերը կուզենան հետևել ձեր օրինակին և կդիմեն խորհուրդների խնդրանքով: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ գործնական համագործակցության սկիզբը, որը հաճելի կլինի: Երեկոն հրաշալի գաղափարների ժամանակ է: Հիմա դրանց իրագործման համար լավագույն պահը չէ, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգիստ օր է: Այն գայթակղություններով լի կլինի, որոնց դիմակայելը դժվար կլինի: Աշխատեք պահի ցանկություններին զոհ չգնալ, ղեկավարվել առողջ բանականությամբ: Շտապողական որոշումները հազվադեպ հաջող կլինեն, իսկ ահա լավ մտածված արարքների համար ստիպված չեք լինի զղջալ:

Առօրյա աշխատանքը սովորականից հեշտությամբ կտրվի: Կուզենաք լրիվ նոր բան ստանձնել: Բայց նախ պիտի ավարտեք սկսած գործերը, ինչը թույլ կտա խուսափել ավելորդ խառնաշփոթից: Շատ Աղեղնավորների այսօր պետք կգա այն, ինչ նրանք վաղուց են սովորել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ղեկավարվեք առողջ բանականությամբ և հաջողության կհասնեք: Չարժե հավատալ այն ամենին, ինչ ասում են շրջապատողները: Եթե ուշադիր ստուգեք ստացվող տեղեկատվությունը, սխալներ չեք անի, որոնք ստիպված պիտի լինեիք ուղղել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր հանդիպումների համար: Դուք կկարողանաք լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ: Կկարողանաք համագործակցության մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Ազդեցիկ համախոհները ժամանակի ընթացքում իսկական ընկերներ կարող են դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի շտապեք: Օրն այնքան էլ վատը չէ, բայց ձեզ ճիշտ որոշումներ ընդունելու, ծրագրերում որոշակիություն մտցնելու և առաջնահերթությունները դնելու համար սովորականից ավելի շատ ժամանակ է պետք գալու: Աշխատեք հենվել սեփական փորձի և առողջ բանականության վրա: Խորհուրդները, որոնք կտան շրջապատողները, միշտ չէ, որ լավը կլինեն:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Որոշ Ջրհոսներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց և շատերի հետ կկարողանաք ընկերանալ: Չի բացառվում՝ ժամանակի ընթացքում հարաբերությունները ռոմանտիկ բնույթ ստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հրաշալի օր է, որը հարմար է ամենահամարձակ ծրագրերն իրագործելու համար: Նոր գործին անցնելով՝ դուք հաջողության վրա չեք կասկածի ու ճիշտ կվարվեք. ինքնավստահությունն ու լավատեսությունը կօգնեն հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Դուք հեշտությամբ օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Շատ Ձկների մի քանի վայրկյանն էլ բավական կլինի անջնջելի տպավորություն թողնելու համար այն մարդկանց վրա, որոնց առաջին անգամ են տեսնում: Չի բացառվում գլխապտույտ սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular