ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա մի հարց, որը հաճախ տալիս են բոլոր նրանք, ովքեր որևէ պարագայում Նիկոլի օգտին չեն քվեարկելու. ինչո՞ւ Քոչարյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարզերում իմ հանդիպումների ժամանակ ամենաքննարկվող հարցերից մեկն այն էր, թե արդյո՞ք Քոչարյանը փոխվել է: Տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Կարծում եմ ՝ վերջին տարիները նրան ավելի բաց և շփվող են դարձրել: Այդ տարիների ընթացքում ակտիվորեն ծանոթանում էր ժամանակակից կառավարման տեխնոլոգիաներին, ընդլայնում էր մարդկային և մասնագիտական շփումների ու ծանոթությունների շրջանակը:

Միևնույն ժամանակ, նա մնացել է կամային, նպատակասլաց և իրական կյանքին մոտ: Նրա մեջ զայրույթ և ներքին լարվածություն չկա, գուցե որոշակի նեղվածություն կա երկրի զարգացման գործում նրա ներդրումը չգնահատելու համար: Բայց համոզված եմ, որ սա միայն կօգնի իրեն հետագայում՝ ճիշտ կազմակերպել իր հարաբերությունները հանրության հետ:

Այո, Քոչարյանը փոխվել է։ Եվ դրա վկայությունն է նրա ակտիվ քաղաքական քարոզարշավը։ Որովհետև նա էլ շատերի նման կարող էր մի կողմ քաշվել։ Բայց չարեց։

Կա մի հարց, որը հաճախ տալիս են բոլոր նրանք, ովքեր որևէ պարագայում Նիկոլի օգտին չեն քվեարկելու. ինչո՞ւ Քոչարյանը։ Հասկանում եմ հարցի ենթատեքստը. մարդիկ ուզում են նոր դեմքեր։ Այլ պայմաններում, այլ իրավիճակում և հենց այդպես էլ պետք է լիներ։ Ավելին ասեմ՝ այլ պայմաններում Քոչարյանն ինքը կցանկանար նույնը։

Բայց հիմա երկիրը գնում է դեպի աղետ: Շատերը հասկանում են, որ միայն նա կարող է կանգնեցնել այս ընթացքը։ Դա օբյեկտիվ է՝ անկախ նրանից, թե ինչպիսին է ձեր անձնական վերաբերմունքը նրա նկատմամբ։

Օբյեկտիվ է նաև այն, որ շատերը քննադատում են և իրենց սուր էմոցիաներն ուղղում դեպի Քոչարյանը՝ հասկանալով և ընդունելով հանդերձ, որ այս իրավիճակում նա միակ իրական այլընտրանքն է։

Օբյեկտիվ, բայց անարդար է, երբ միայն նա է ասոցիացվում մեր երկրի «մինչև Նիկոլ» 27 տարվա որոշ վիճելի էջերի հետ։

Օբյեկտիվ է նաև այն, որ նա հիմա չի կարող համապատասխանել բոլոր ողջամիտ մարդկանց պատկերացումներին և ցանկություններին։ Այդպիսի իդեալական մարդիկ, առավել ևս՝ քաղաքական գործիչներ, բնության մեջ պարզապես չկան։

Սակայն փաստ է նաև այն, որ նույնիսկ զրպարտության բազմամյա չարամիտ և սև քարոզչությունից հետո, հազարավոր մարդիկ, որոնք պատրաստվում են ապրել Հայաստանում, իրենց իրական հույսերը կապում են նրա հետ։

Իմ հանդիպումների ընթացքում ես ասում եմ, որ պետք չէ սիրել կամ մեծարել Քոչարյանին, պետք է հարգել և վստահել նրան՝ որպես երկրի առաջնորդի, որպես քաղաքական փորձառու գործչի, որը գիտե, թե ինչպես երկիրը դուրս բերել զարգացման այս շոկերի ցիկլից: Իսկ հունիսի 20-ից հետո պահանջեք Քոչարյանից ուժեղ Հայաստան՝ խաղաղ, անվտանգ, արդար և զարգացող: Պահանջեք Քոչարյանից՝ առաջադիմական թիմեր, պահանջեք պրոֆեսիոնալ պետական համակարգ, գրագետ դիվանագիտություն, քաղաքական առաջադեմ համակարգ, հանրային համերաշխություն, տնտեսական կայունություն և այլն և այլն»։

 

 
 
  •  
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular