1 տարեկան երեխայի մոտ ախտորոշվել է վաղ սեռական հասություն
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾlife.panorama.am-ը գրում է.
Հնդկաստոնում 1 տարեկան երեխան, ում մոտ առաջացել են սեռական ցանկություններ և մարմինը ծածկվել է հասունության մազերով, ախտորոշվել է հորմոնալ հազվադեպ խանգարում։
Ակաշ անունով փոքրիկի մոտ տեստոստերոնի մակարդակը եղել է 25 տարեկանի մակարդակին։ Սա նշանակում է, որ նա ունեցել է չափահասին բնորոշ սեռական օրգաններ, դեմքի և մարմնի մազեր, կոշտացած ձայն։
Բժիշկներն ուսումնասիրություններից հետո երեխայի մոտ ախտրոշել են վաղ սեռական հասունություն։
Բժիշկները նշում են, որ այս ախտորոշումը տրավմատիկ է երեխայի համար։ Նրանց մկանները բավական զարգացած են և անգամ ծնողները չեն կարող այն վերահսկել։ Մեկ այլ վտանգն էլ այն է, որ երեխաները շուտ դադարում են մեծանալ և ունենում են ամենաշատը 1,20մ հասակ։
Վաղ սեռական հասունությունը շատ հազվադեպ ախտորոշում է։ Պատմության մեջ ամենաերիտասարդ մայրը եղել է Լինա Մեդինան, ով ծննդաբերել է 5 տարեկան 7 ամսականում 1939թ․-ին Պերուում և դարձել համաշխարհային աստղ այդ ժամանակ։