ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` խաղ Ռենդզյու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռենդզյուն սեղանի տրամաբանական խաղ է, խաղ – փիլիսոփայություն, սև և սպիտակ ֆիգուրներ, այսինքն- հակադրությունների հավերժական պայքար  բարու և չարի միջև: Ոմանք Ռենդզյուն համարում են «խաչեր-զրոներ» խաղի բարդեցված սպորտային համարժեքը, բայց դա լրիվ սխալ է: Ռենդզյու խաղալու համար բավարար չէ ունենալ մաթեմատիկական մտածողություն, պետք է նաև բանաստեղծ լինել: Ըստ ռենդզյուիստների` նրանք տախտակի վրա գլուխգործոց են ստեղծում, իսկ սպորտային արդյունքը՝ հաղթելը, պարզապես կյանքի չնչին փաստ է: Նույնիսկ Ռենդզյուի սկզբնախաղերի անվանումներն են խոսում դրա մասին. Ծաղիկ, Արծաթե ամիս, Աստերոիդ, Ձոր, Հովիտ և այլն:

Խաղը իր ժամանակակից անվանումն ստացել է 1899 թվականին ճապոնացի բանաստեղծ Թենրի Կոբայաշիի կողմից: Ռենդզյու նշանակում է մարգարիտների շարան: Ճապոնուհիները, այդ խաղը խաղալիս, տախտակի վրա օգտագործել են սպիտակ և սև մարգարիտներ ֆիգուրների փոխարեն: Այլ աղբյուրների համաձայն` Ռենդզյու անունը հորինել է լրագրող Ռյույկու Կուրոկավան, ըստ մեկ այլ վարկածի Ռենդզյուի առաջին ճապոնացի մեյձին (վարպետ) Գորակու Տոկայաման: Չնայած իր ակնհայտ պարզությանը Ռենդզյուում հաղթելը նույնքան դժվար է, որքան ծովի հատակից մարգարիտներ հանելը:

Խաղը հայտնվել է մոտ 4000 տարի առաջ Չինաստանում, որտեղից այն արագ տարածվել է ամբողջ Ասիայում: Խաղի տարատեսակները հայտնի են եղել հին հռոմեացիներին և անգամ ինկերին: Լեգենդի համաձայն  Չինաստանի կայսր Դի Կուն 400 աղջիկների և տղաների է ուղարկել Ճապոնիայի կղզիներ քրիզանտեմի բուժիչ արմատներ Չինաստան բերելու համար: Երիտասարդներին այնքան է դուր եկել Ճապոնիան, որ նրանք որոշել են մնալ այնտեղ: Եվ որպեսի սամուրայը, որը օտարներին չէր սիրում, սրով չկտրի իրենց գլուխները, նրանք ցույց են տվել 19x19 գծերով Ռենդզյուի խաղատախտակը: Խաղում չի եղել ռազմավարություն, ինչը դուր չի եկել սամուրային, բայց շատ է դուր եկել կայսերական արքունիկին: Նման կերպ այդ խաղը հայտնվել է Ճապոնիայում: Ժամանակին Ռենդզյուն Ճապոնիայում կոչել են «գոմոկու» (հինգ քար) կամ «գոմոկունարաբե» (հինգ քար անընդմեջ): 15-րդ դարում հայտնվել են առաջին մեյդզիները` խաղի վարպետ չեմպիոնները: Մինչ օրս էլ դա խաղի վարպետի պատվավոր կոչում է: 19-րդ դարում հրապարակվել են խաղի կանոնները: 1936 թվականին Տակակին փոփոխել է կանոնները. սև քարերի համար սխալներ մտցրել և խաղատախտակի չափը հասցրել 15-ի: Հետագայում այդ կանոնները դարձել են դասական:

ԽՍՀՄ-ում լրագրող Վ.Սապրոնովն է եղել Ռենդզյուի գիտակ ու քարոզիչ: «Գիտություն և կյանք» ամսագրում նա վարել է այդ խաղի հատուկ բաժին: Համախոհները կատակով խաղը մկրտել են «սապրոնովկա» անվանմամբ: Մեր օրերում Ռենդզյու խաղալու փորձ կարելի է ձեռք բերել աշխարհի բազմաթիվ քաղաքներում գործող  Ռենդզյուի դպրոցներում:

1988 թվականին Ստոկհոլմում հիմնադրվել է Ռենդզյուի միջազգային ֆեդերացիան: Մեկ տարի անց տեղի է ունեցել աշխարհի առաջին առաջնությունը, որտեղ հաղթող է ճանաչվել ճապոնացի ռենդզյուիստը: Դրանից հետո առաջնությունը դարձել է ավանդական և անց է կացվում երկու տարին մեկ: Ներկայումս Ռենդզյուի ոլորտում  առաջատար դիրքեր են զբաղեցնում Ճապոնիան, Էստոնիան, Ռուսաստանը, Շվեդիան և Չինաստանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular