ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է դարձել այն մասին, որ հայ բարեգործները իրենց վրա են վերցրել հայկական բանակի մատակարարաման գործառույթների մի մասը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

glas.ru-ն գրում է, որ 2020 թվականի նոյեմբերին երկրորդ ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո հայկական պետությունը, հասարակությունը և հատկապես բանակը հայտնվել են ծանր իրավիճակում: Բանակը մեծ կորուստներ է կրել Ադրբեջանի հետ պատերազմում, զգալի տարածքներ են կորցվել Լեռնային Ղարաբաղում, բայց երկրում բոլոր ուժերի համախմբման փոխարեն սկսվել է քաղաքական ճգնաժամ, իսկ երկրի բանակի մատակարարումների ու մարտունակության պահպանումը հայտնվել է այն մարդկանց ձեռքերում, ովքեր անտարբեր չեն իրենց հայրենիքի նկատմամբ: Դրանք հայ բարերարների և հասարակ մարդկանց նախաձեռնող խմբեր են: Այս մասին վերջերս հաղորդել է «Русский ориенталист» հեռագիր ալիքը:

Ալիքի հեղինակը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին շրջանում բարեգործները գնում են ոչ միայն համազգեստ, սարքավորումներ, սննդամթերք և կենցաղային ու քիմիական նյութեր, այլ նաև արդեն սկսել են միջոցներ հայթայթել հայկական բանակին տրանսպորտային միջոցներով ապահովելու համար: Հեղինակը հեգնական կերպով է մեկնաբանում բանակի համար ավտոմեքենաների հանգանակությունը՝ բացատրելով դա երկրի պաշտոնական քաղաքական և ռազմական ղեկավարության անկարողությամբ:

«Բադալյանը (բանակին օգնող հայտնի հայ բարեգործ) նախկինում վրաններ ու քնապարկեր էր ուղարկում բանակին, հիմա արդեն սկսել է ավտոմեքենաներ ուղարկել, իսկ հետո, հավանաբար արդեն հակաօդային պաշտպանության համակարգեր կմատակարարի բանակին: Լսեք, հայե՛ր, հենց հիմա դարձրեք նրան Պաշտպանության նախարար», - մեկնաբանել է հեղինակը՝ միաժամանակ նշելով շարունակվող ճգնաժամի պայմաններում այդ բարեգործների հսկայական դերը պետությանը և բանակին փրկելու գործում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular