ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունաստանը նախազգուշացրել է Թուրքիային՝ «թշնամական» և «սադրիչ սպառնալիքների» շարունակման դեպքում պատժամիջոցներ կսահմանվեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունաստանը Թուրքիային նախազգուշացրել է, որ «թշնամական» և «սադրիչ սպառնալիքների» շարունակման դեպքում կձգտի ստանալ Եվրամիության աջակցությունը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում, հայտնում է Voice of America-ն և հավելում, որ հայտարարությունը հնչել է երկու պետությունների միջև Էգեյան և Միջերկրական ծովերում էներգետիկ իրավունքների շուրջ բանակցություններից առաջ։

Աթենքի նախազգուշացումը հաջորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հերթական հայտարարությանը։

Բացի այդ, Հունաստանի վրդովմունքի պատճառ է դարձել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարությունը, երբ նախարարը կրկնել է Թուրքիայի ափերի մոտ գտնվող հունական կղզիների ապառազմականացման պահանջը։

Երկու հայտարարություններն էլ արվել են անցյալ շաբաթ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Աթենք կատարած այցից մի քանի օր անց։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարարն այցելել էր Աթենք, ինչը նախորդում է հունիսի 14-ին, ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի միջև կայանալիք հանդիպմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular