ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարոզարշավը մեկնարկեց․ Նիկոլ Փաշինյանը կրկին մեղքը բարդում է նախկինների վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում այսօր մեկնարկեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, թեև այն իրականում սկսվել էր վաղուց և ընթանում էր ողջ թափով։ Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը Երևանում և մարզերում հանդիպումներ են ունենում, ներկայացնում իրենց նախընտրական ծրագիրը։ Նախօրեին իր ծրագիրը ներկայացրել է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»։ Հայաստանի ապագան վտանգած ու ընտրություններին «Ապագա կա» կարգախոսով մասնակցող քաղաքական խառնամբոխի ցինիզմը բավարարել է գեղեցիկ ու վեհ բառերի կույտ գրել, թե ինչ են անելու անվտանգության և արտաքին քաղաքականության, տնտեսության, մարդկային կապիտալի զարգացման, իրավունքի և արդարադատության, ինստիտուցիոնալ զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման ոլորտներում։ Իհարկե, առանձնակի լպիրշություն է, երբ պետական բոլոր ինստիտուտները ոչնչացրած և վարկաբեկած Փաշինյանը դեռ շարունակում է խոսել ինստիտուցիոնալ զարգացումից, էլ չասած անվտանգության և արտաքին քաղաքականության մասին։ Նույն իրավիճակն է նաև մյուս ոլորտների դեպքում։

Փաշինյանի կառավարությունը հիմնովին ձախողվել է տնտեսության, մարդկային կապիտալի զարգացման, շրջակա միջավայրի ոլորտներում, իսկ արարադատության ոլորտը երեք տարի պարզապես ատամներով դիմադրել է փաշինյանական թանձրամիտների ամենօրյա հարձակումներին։ Եվ ոչ մի բառ սեփական մեղքերի, երկրի կառավարումը ձախողելու, պատերազմի և համավարակի հազարավոր զոհերի մասին, Փաշինյանն իրեն մեղավոր չի զգում։ Նա քարոզարշավի մեկնարկին ուղերձ է հղել, որում գրեթե բառացի մեղադրանքներ է հղել Հայաստանի նախկին իշխանություններին։

«Այն պահին, երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքն արդեն նմանվում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որին փորձում էինք կառավարել՝ առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի»,- գրել է Փաշինյանն ու հավելել․ «Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետև այն ժամանակը, որ քեզ ենթակա չէր երեկ, մեր այսօրվա կորուստների առանցքային պատճառն է: Այսօրվա մեր դառնությունը կուտակվել է երեկ»:

ՀՀ քաղաքացին ունի հնարավորություն կանգնեցնելու արատավոր ընթացքը, որպեսզի վաղվա օրը նոր դառնություն չբերի։ Դրա համար բավարար է գնալ ընտրատեղամասեր և քվեարկել գործող հանցավոր իշխանության դեմ։

Դանիել Հակոբյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular