ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը զավթած ծաղրածուներին աղբանոցը նետելու ժամանակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի անկախության 30 տարիներին կատարվեց այն, ինչից ամենաշատն էինք վախենում․ երկրի ղեկին է գտնվում ծաղրածու՝ այդ բառի ամենավատ իմաստով։ Վարչապետի աթոռին համառորեն սոսնձված Նիկոլ Փաշինյանը դարձել է ծաղրի առարկա բոլորի համար։ Նրան ծաղրում են թե՛ դրսում, թե՛ երկրի ներսում, ծաղրում են թե՛ կողմնակիցները, թե՛ հակառակորդները։ Հայաստանի դե-յուրե ղեկավարին վաղուց արդեն լուրջ չեն ընդունում գերտերություններն ու միջազգային կառույցները, իսկ 44-օրյա պարտությունից հետո ընդհանրապես նրա հետ հաշվի չեն նստում։ Նիկոլ Փաշինյանին լուրջ չեն ընդունում անգամ ներկայիս կողմնակիցները, որոնք նրանից կառչած են մնում միայն մի պատճառով՝ իշխանությունը չկորցնելու ահից։

Պաշտոնական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ Նիկոլ Փաշինյանին ծաղրում են նաև քաղաքական մրցակիցները։ «Քաղաքացիական պայմանագիրն» ու նրա տխրահռչակ պարագլուխն իրենց ծաղրելու շանս են տվել բոլորին, և նրանք լիուլի օգտվում են այդ շանսից, ափսոս, որ այդ ընթացքում տուժում է պետության վարկն ու հեղինակությունը։ Հայաստանի նախկին երեք նախագահները, իրենց լավ և վատ կողմերով հանդերձ, միջազգային ասպարեզում էլ, երկրի ներսում էլ ընկալվում էին որպես լուրջ գործիչներ, որոնց հետ հաշվի էին նստում։

«Հայաստան» դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ իր կողմնակիցների հետ հանդիպմանը կրկին անդրադարձել է Փաշինյանի պահվածքին, իր լուսանկարը հանդիպումներում ցույց տալու փաստին։

«Հիմա եթե ավտոգրաֆ է ուզում, կարող եմ մակագրել, ամսի 21-ին ավտոգրաֆ կտամ»,- ասել է Քոչարյանը՝ հարուցելով հավաքվածների բուռն ծիծաղը։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի կոշտ է արտահայտվել։

«Եթե ինքն այ էսքան արժանապատվություն ունենար, ինքնասպան կլիներ: Եթե ես լինեի գլխավոր գերագույն հրամանատար, երդվում եմ, ինքնասպան կլինեի։ Ես ինձ ուղղակի կգնդակահարեի։ Ո՞ւմ ա պետք այդպիսի կյանքը․ 5000 հոգու մահ խղճիդ, COVID-ի 5000-ը չեմ ասում։ Բացի այդ, ջախջախված զորք, ադրբեջանցին քեզ ծաղրում է, 10 կոպեկանոց է դարձնում։ Ասում է՝ դու ո՞վ ես, որ քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես»,- պատկերավոր նշել է Սերժ Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանը ինքն էլ միտումնավոր անլրջացնում է քարոզարշավը՝ այդկերպ փորձելով ձայներ խլել օրեցօր թափ հավաքող մրցակիցներից, սակայն, ինչպես սովորաբար լինում է Փաշինյանի դեպքում, այս անգամ էլ է ձախողվելու։ Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խառնիճաղանջ թիմը ծաղրածուների ամբոխ են, որոնք երևանյան կրկեսի՝ 10 տարի չգործելու պայմաններում հայտնվել են երկրի ղեկին և դեպի անդունդն են գլորում Հայաստանի Հանրապետությունը։

Կարեն Գինոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular