ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացի գիտնականը նախազգուշացրել է COVID-26-ի և COVID-32-ի վտանգի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ria.ru-ն գրում է, որ կորոնավիրուսի և վարակիչ հիվանդությունների գծով ամերիկացի փորձագետ Պիտեր Հոտեզը հայտարարել է, որ անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել COVID-19-ի ծագումը, հակառակ դեպքում մարդկությունը կարող է բախվել COVID-26-ի և COVID-32-ի հետ:

«Սա 21-րդ դարում արդեն երրորդ խոշոր կորոնավիրուսային համաճարակն է կամ պանդեմիան (SARS-ից և MERS-ից հետո) ... Սա անընդմեջ երրորդն է: Մայր բնությունը հուշում է մեզ, թե ինչ կլինի. կլինեն COVID-26 և COVID-32, եթե մենք լիովին չպարզենք COVID-19 ծագումը», - ասել է փորձագետը NBC News- ի եթերում:

Հոտեզը շեշտել է, որ անհրաժեշտ է հետաքննել նոր կորոնավիրուսի «բռնկման դեպքը»: Դրա համար վիրուսաբաններ, համաճարակաբաններ և այլ մասնագետներ պետք է ուղարկվեն Չինաստանի Ուհան քաղաք, որտեղ սկսվել է համաճարակը: Տեղում նրանք պետք է հավաքեն տվյալներ և անհրաժեշտ նմուշներ: Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ առանց այդ հարցի շուրջ Չինաստանի հետ համագործակցության դժվար կլինի կորոնավիրուսի ծագման մասին տեղեկատվություն ստանալ:

«Կարծում եմ, որ մենք նույնիսկ պետք է ուժեղ ճնշում գործադրենք Չինաստանի վրա, ներառյալ հնարավոր պատժամիջոցները, որպեսզի Չինաստանը թույլատրի համաճարակաբանների և վիրուսաբանների խմբին անարգել մուտք գործել ամեն տեղ, կենդանիներից, մարդկանցից և լաբորատորիաներից նմուշներ  վերցնել», - ասաց Հոտեզը:

Ավելի վաղ, Սպիտակ տունը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի` գիտական ​​լաբորատորիայում արտակարգ իրավիճակի պատճառով կորոնավիրուսի տարածման վարկածը դեռ չի բացառվում: Հաղորդագրության մեջ մեջբերվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերը առ այն, որ երկրի հետախուզական ծառայությունն ընդունում է վիրուսի ծագման երկու վարկած՝ կենդանիներից կամ լաբորատորիայից մարդկանց փոխանցվելը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular