ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր տեղեկություն հիպոթեք ունեցողների համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այսուհետ բնակարանային հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն` ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են հիփոթեքային վարկավորման միասնական խիստ կանոններ, տեղեկացնում են ՀՀ ԿԲ-ից:

Նախագծով վարկատուներն այսուհետ պարտավոր են սպառողներին մինչև վարկը տրամադրելը մանրամասն ներկայացնել և բացատրել վարկի հետ կապված մի շարք կարևոր պայմաններ, ինչպիսիք են՝
- Վարկի արդյունավետ տոկոսադրույքը,
- Այն ծախսերը, որոնք քաղաքացին պետք է կատարի վարկ վերցնելիս,
- Ժամկետից շուտ մարելու հնարավորությունը, դրա իրականացման կարգն ու հետևանքները,

- Վարկի մարման կանոնները:


Նախագծով սպառողը հնարավորություն կունենա ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց էական ռիսկեր կրելու, իսկ վարկատուն չի կարող որևէ տույժ, վճար կամ հատուցում պահանջել: Վարկատուն հնարավորություն կունենա տույժեր կիրառել միայն այն դեպքում, երբ վարկը վաղաժամկետ մարվում է առաջին 3 տարիների ընթացքում և մարվող գումարի չափը ավելի է նախագծով սահմանված չափից:

Նախագծով նաև խիստ և հստակ կանոններ են սահմանվել անշարժ գույք գնահատողների ընտրության և գործունեության նկատմամբ: Օրինակ՝ գնահատողը չի կարող փոխկապակցված լինել վարկատուի հետ կամ բանկը չի կարող ուղղորդել սպառողին՝ օգտվել իր նախընտրած գնահատողից:

Նախագծով ներդրվել են նաև վարկատուների կողմից սահմանված կանոնները չպահպանելու հետևանքով սպառողներին պատճառված վնասների հատուցման մեխանիզմ:

Այսպիսով, նոր կանոնների արդյունքում՝
- Հիփոթեքային վարկերի շուկան կլինի թափանցիկ,
- Սպառողը հիփոթեքային վարկ վերցնելիս կլինի առավել տեղեկացված,
- Սպառողը հնարավորություն կունենա ընտրել առավել բարենպաստ պայմաններով վարկ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular