ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդիկ չեն հասկանում խոսքի ազատության արժեքը․ Բորիս Նավասարդյանը՝ լրագրողների հետ տեղի ունեցած վերջին միջադեպերի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագրողների նկատմամբ երկու դեպք գրանցվեց վերջին երկու օրվա ընթացքում։ Առաջինը, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վերցրել էր «Հրապարակ» օօրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել, իսկ երկրորդը երեկ էր տեղի ունեցել՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական համայնքային հանդիպումներից մեկի ժամանակ, երբ Tert.am-ի րագրող Աnի Գևորգյանին Փաշինյանի հետ հանդիպմանը եկած քաղաքացիներից ոմանք, հրել էի, հեռախոսն էին խլել, խոչընդոտել էին կատարել մասնագիտական պարտքն ու փորձել հարձակվել նրա վրա։

ArmDaily.am-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն ասաց, որ բոլոր այդ դեպքերում կարծես թե մասնակիցները և բուն էությունը միջադեպերի ակնհայտ է, ապա այստեղ որևէ այլ բան պետք չի անել, քան պահանջել, որպեսզի իրավապահ մարմինները և հետաքննության մարմինները զբաղվեն այդ գործերով, որովհետև այստեղ ակնհայտորեն քրեական օրենսգրքի հետ խնդիրներ կան։

«Եթե այսօր դրա դեմը չի առնվելու, ապա մենք կարող ենք ակնկալել, որ այդ անպատժելիության մթնոլորտը կարող է միայն խորանալ։ Եթե ինչ-որ մեկն անպատիժ է մնում, մյուսներն էլ բնականաբար կասեն, ուրեմն դա է մեր ընտրարշավն ու այդպես պետք է գործենք լրագրողների նկատմամբ»,-ասաց Նավասարդյանը։

Ինչ վերաբերում է լրագրության հանրույթում այս հարցի վերաբերյալ համերաշխությանը, Երևանի մամուլի ակուբի տնօրենն ասաց, որ տվյալ դեպքում իր համար անհասկանալի է, թե համախմբումն ինչում պետք է լինի։

«Այն, որ հիմնական մասը մեր գործընկերների, անկախ քաղաքական հայացքներից, բնականաբար քննադատում են այս երևույթը, բայց այլ կերպ համախմբում ակնկալել այսօր այդ քաղաքական սրված պայքարում՝ շատ դժվար է և կարծում եմ, ամեն դեպքում լուսաբանման վրա դա չի ազդելու։ Իսկ եթե դա լուսաբանման վրա չի ազդելու, ամեն դեպքում դա նշանակելու է, որ որոշակի ջրբաժաններ կան լրատվամիջոցների միջև։ Ինչ վերաբերում է ընդհանուր արձագանքներին, ապա ես կարծում եմ, որ գոնե լրագրողական կազմակերպությունները աշխատում են հետևել այդ բոլոր իրադարձություններին և ժամանակին արձագանքել` նաև տեղեկացնելով միջազգային դիտորդներին և միջազգային հանրությանը և պահանջ ներկայացնելով իրավապահ մարմիններին։ Ցավոք այս պահին, այս պայմաններում ավելի հեռուն գնացող քայլեր շատ դժվար է մտածել»,-ասաց Նավասարդյանը։

Մեր հարցին, թե ինչպես կբնութագրի լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքը, ասաց, որ բավականին բարդ երևույթ է և մենք ցավոք ունենք խնդիր հասարակություն-լրատվամիջոցներ հարաբերություններում, որովհետև ապատեղեկատվության այն ծավալը, որ եղել է վերջին ամիսների ընթացքում և այն ագրեսիվությունը որոշ լրատվամիջոցների գործունեությունում, հայհոյախառն բառապաշարը և այլն, և այլն՝ դա որոշ չափով վանել է մեր քաղաքացիներին մեր լրատվամիջոցներից և ստեղծել գրքաննության պահանջարկ։

«Գրաքննության պահանջարկ է ստեղծվել, որպեսզի ինչ-որ չափով այդ խոսքը բացասական, որը նաև հոգեբանական ապակայունացում է առաջացնում հասարակությունում, որպեսզի դա դադարի։ Դա շատ լուրջ վտանգ է ներկայացնում ընդհանրապես խոսքի ազատության համար։ Մենք տեսել ենք մի քանի նախաձեռնություններ օրենսդրական, որոնք փաստորեն բոլոր միջազգային ստանդարտներից դուրս սահմանափակում են խոսքի ազատությունը, սակայն այդ նախաձեռնությունները հասարակության բավականին մեծ մասի կողմից ստացան նաև մեծ աջակցություն։ Եվ դա լուրջ մտահոգիչ երևույթ է՝ դա խոսում է այն մասին, որ մարդիկ չեն հասկանում խոսքի ազատության արժեքը և ավելի են կարևորում ասենք այլ հնարավոր ռեպրեսիվ մեխանիզմները, որոնք կարող են կիրառվել լրատվամիջոցների և լրագրողների դեմ»,-նկատեց Նավասարդյանը։

Երևանի մամուլի ակումբի ղեկավարն ասաց, որ գրաքննության պահանջարկը միայն հայկական երևույթ չէ, այն առկա է բազմաթիվ այլ երկրներում, և դա չի կարող չմտահոգել։ Նա շեշտում է, որ սոցիալական մեդիան առաջացնում է որոշակի անհանգստություն հասարակության մոտ և մենք ականատես ենք լինում շատ լուրջ քննարկումների զրագացած երկրներում, Եվրամիությունում, թե ինչպես կարելի է սահմանափակել այդ վտանգավոր բովանդակություն ունեցող տեղեկությունների տարածումը։

«Առայժմ դիտումներն այնպիսին են, որ դեպի ավելի շատ սահմանափակում են տանում, քան որակապես փորձել ազդել այդ տեղեկատվական հոսքերի վրա։ Ես միշտ երկրորդի կողմնակից եմ։ Այսինքն պետք է բոլոր հնարավորությունները և ինքնակարգավորման, և մեդիագրագիտության, և լրագրողների պորֆեսիոնալիզմի բարձրացման ճանանպարհով գնալ, ոչ թե սահմանափակումների։ Սակայն, դեռ չեմ կարող ասել, որ օրինակ, մեզ մոտ դա բավարար չափով ընկալվում է և որ այդ ուղղությամբ բավականին ջանքեր են գործադրում և պետությունը, և լրատվաջոցները»,-եզրափակեց Նավասարդյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular