ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զառանցես-չզառանցես՝ դու «քաղաքական դիակ» ես. Շարմազանովը` Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր կապիտուլյանտ հողատուն հերթական անգամ լկտիաբար ստել է ,թե ստացել է «վատ բանակցային ժառանգություն»։
Դեռեւս 2020-ի հոկտեմբերի 14-ին հրապարակավ ասել եմ՝ Հանրապետականն ապագա կապիտուլյանտին ժառանգել է Ազատ ու Անկախ Արցախ,մարտունակ բանակ ,Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայանպաստ օրակարգ,որը նա մսխել է ։
Ավելին,դրա մասին ուղիղ ասել եմ նաև հողատուի հետ հանդիպման ընթացքում։
Իսկ ի՞նչ ենք իրականում մենք դրան ժառանգել։
2008-2018թթ. Հայաստանը նախ եւ առաջ բանակցել է կարգավիճակի հարցը։
Նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս նշել է,որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի,ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները 2009-2013 թթ. արել են 5 հայտարարություն,որոնց համաձայն Արցախի ժողովուրդն ունի պարտադիր կամարտահայտության իրավունք,առանց սահմանափակման։
2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ստիպված ստորագրել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։
2016-ի հոկտեմբերին Ալիեւը հայտարարում է,թե «իր վրա ճնշում են գործադրում,որ ճանաչի Արցախի անկախությունը»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Պոպովը հայտարարել է 2020-ի պատերազմից հետո,քաղաքական ապտակ հասցնելով կապիտուլյանտին,որ Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի համաձայն Արցախը ստանալու էր սկզբում միջանկյալ,այնուհետեւ վերջնական կարգավիճակ՝առանց որեւէ սահմանափակման։
Քարվաճառն ու Լաչինը մնում էին մեր վերահսկողության տակ մինչեւ Արցախի վերջնական կարգավիճակի տրամադրումը։
Այդ ամենն արվում էր առանց որեւէ պատերազմի և զոհի։
Հիմա ասեք ինձ,սրանից ավելի հայանպաստ հարցի լուծում եղե՞լ է։ Իհարկե ՝ոչ։
Իսկ ի՞նչ արեց այս կապիտուլյանտ փորձանքը։
Հրաժարվեց հայանպաստ ժառանգությունից,Ալիևին «կառուցողական» համարեց,Արցախը Հայաստան է եւ վերջ սադրիչ հայտարարությամբ մեզ ներքաշեց նատերազմի մեջ,5.000 նահատակի պատճառ դարձավ,պատերազմի սկսզբում հրաժարվեց ռուսական խաղաղապահներից,հոկտեմբերի 19-ին մերժեց Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը,հանձնեց Հադրութը,Շուշին,Թալիշը,
Արցախի 75 տոկոսը,Ալիևի առաջ «կզեց» ու ազգից թաքուն ստորագրեց կապիտուլյացիան։
Հունվարի 11-ին Մոսկվայում հերթական անգամ «կզեց» Ալիևի առաջ՝ ստորագրելով մի թղթի տակ,որտեղ գերիների մասին խոսք չկա։
Այժմ էլ թշնամին մի քանի կիլոմետր մտել է ՀՀ տարածք,գերեվարում և սպանում է մեր զինվորներին,Բաքվում հայ ռազմագերիների դատավարությունն է,սա դեռ զառանցում է։
Զառանցես-չզառանցես՝դու «քաղաքական դիակ» ես,թուրքի առաջ «ծնկի եկած»,5000 հերոս նահատակի մահվան պատճառ դարձած ու ՀՀ թուրքին «մուտքի
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular