ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնդիրը ոչ թե հանրային միջոցառումն է, ոչ թե ուրախանալ-չուրախանալը, այլ դրանց ուղերձները, մատուցումը. Վրթանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկվա գինու փառատոնի շուրջ սկանդալի մասին ոչ էմոցիոնալ գրառում մը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Պատերազմից ի վեր լսում եմ այսպիսի հարց-փաստարկ. հիմա ի՞նչ, ծնունդ չանենք, Նոր տարի չնշենք, կինո չգնանք, երաժշտություն չլսե՞նք, ինչ է թե պատերազմում պարտվել ենք։ Հո անվերջ չե՞նք սգալու։
Այդ հարցերը ես էլ եմ ինքս ինձ տվել, ինձ բավարարող որոշ պատասխաններ գտել եմ։ Մի քիչ երկար է գրառումս, բայց, հարգելի ընթերցող, խնդրում եմ մինչև վերջ կարդալ, գուցե այդ պատասխանները քեզ էլ հետաքրքրեն։

* * *

Նույնիսկ առաջնագծում, կռվի նույնիսկ ամենածանր ու թեժ պահերին, երբ ընդամենը ժամեր առաջ ընկերներիդ մարմիններն են դուրս բերել կրակի տակից, մարդիկ և

կատակում են, և ծիծաղում, և երգում, և ծնունդ նշում, խմում, ուռում և այլն։

Պատերազմից կարճատև արձակուրդի եկածներն էլ են գնում սրճարաններ ու կինո, երեխու ծնունդ նշում, սիրածներին տեսնում և այլն, և այլն։

Գուցե պատերազմական իրականությունից շատ հեռու գտնվող մարդկանց գրածս վրդովեցնի, բայց պնդում եմ, որ դա լրիվ նորմալ ու մարդկային է, հակառակը կլիներ աննորմալ։

Սա հոգեբանական պաշտպանություն է, պատերազմի աննորմալության հողմապտույտի մեջ՝ ամենօրյա մարդկային «նորմալությունը» պահելու հոգեբանական մեխանիզմ։ Առանց որի մարդիկ ուղղակի գժվելու են։

Ընդհանրապես անհատական, ընտանեկան կամ «շրջապատի» մակարդակով ինչ-որ բան նշել-չնշելը, խորոված անել-չանելը, սրճարան կամ կինո գնալ-չգնալը՝ ամեն անհատի, ընտանիքի, խմբի որոշելիքն է։ Պարզ է, որ եթե հարևանիդ կամ բարեկամիդ զավակը մարտի դաշտում զոհվել է կամ անհետ կորած է, ապա այդ պայմաններում բարձր երաժշտությունը քոքելով քեֆ անելը, ուրախությունդ ի ցույց դնելը, մեղմ ասած, մարդկային չէ։

* * *

Հանրային և պետական մակարդակներոով ամեն ինչ ավելի բարդ է։

Օրինակ՝ երկրորդ աշխարհամարտի ամենածանր պահերին էլ Խորհրդային Միությունում համերգներ էին կազմակերպում, ֆիլմեր (նույնիսկ կատակերգություններ) նկարահանում և ցուցադրում կինոթատրոններում, երեխաների համար տոնական ներկայացումներ... Նույն այդ ֆիլմերը զորքերում էլ էին ցուցադրում, երաժիշտներն ու դերասանները ելույթներ էին ունենում զորքի համար։

Դա արվում էր բնակչությանը ցույց տալու, որ չնայած բոլոր արհավիրքներին՝ պետությունն ամուր է, որ ժողովրդի դուխը տեղն է և չնայած ահավոր ծանր վիճակի՝ միևնույն է կյանքը շարունակվում է։

Դա արվում էր, որ մարդիկ չնայած համընդհանուր մոբիլիզացիայից բխող ուժերի գերլարմանը, նորմալության զգացումը լրիվ չկորցնեին։

* * *

Այստեղ շատ կարևոր է, որ ցանկացած հանրային կամ թեկուզ հանրությանը տեսանելի ցանկացած միջոցառում հաշվի առնի հանրային տրամադրությունները, երկրում իրավիճակը, հայրենակիցների զգացմունքները։ Շատ նուրբ է տարբերությունը դուխ բարձրացնելու, միավորելու և անհարգալից վերաբերմունքի միջև։

Օրինակ՝ ո՞վ կմեղադրեր Ծառուկյանին պատերազմից հետո իր երեխու հարսանիքն անելու համար, եթե այն անցկացնեին զուսպ, համեստ, առանց հանրության աչքը ծակելու ծախսված միլիոններով ու հրառավառություններով։ Ասենք՝ նույն Ծառուկյանի պատիվը պատկերացնո՞ւմ եք ինչքան կբարձրանար մարդկանց աչքերում, եթե այդ գումարով նաև օգներ ամուսնանալ պատերազմի մի քանի հերոսների։ Էլի հարսանիք, էլի հանրային միջոցառում, բայց լրիվ այլ ուղերձով։

Այսինքն խնդիրը ոչ թե հանրային միջոցառումն է, ոչ թե ուրախանալ-չուրախանալը, այլ դրանց ուղերձները, մատուցումը։

Ընդհանրապես, մեր այսօրվա վիճակում ահավոր կարևոր է, որպեսզի հանրային ցանկացած ակցիա լինի ուղղված համերաշխության վերականգմանը (մինուս Նիկոլ և հանցակիցներ, որոնք պետք է դատվեն)։

Արդյոք երեկվա գինու փառատոնը այդպիսի՞ միջոցառում է։ Չեմ կարծում, որ այսօրվա Հայաստանում զուտ տաշ-տուշ-ուտուշ-խմուշ-կայֆավատ ձևաչափով միջոցառումը որևէ կերպ միավորում է պառակտված, քրքրված հանրությանը։

Ավելին՝ չեմ զարմանա, եթե պարզվի, որ հենց նիկոլական ճամբարից է խրախուսվել այդ միջոցառման անցկացումը, նպատակ ունենալով լրացուցիչ լարում և պառակտում մտցնելու հանրության մեջ։

Թեկուզ գինու համտեսի նույն այդ միջոցառումը կարելի էր լրիվ այլ՝ համերաշխության և միավորման ուղերձներով անցկացնել, շեշտելով, օրինակ՝ Արցախի և Վայոց Ձորի խաղողագործներին և գինեգործներին օգնելու թեզը, եկամուտների մի մասն ուղղելով պատերազմի զոհերի ընտանիքներին, վիրավորներին, փախստականներին և այլն, և այլն։

Հազար ու մի ձևով կարելի էր փաթեթավորել և մատուցել այդ միջոցառման գաղափարը, որպեսզի այն չընկալվեր որպես «թքած ձեր պրոբլեմների վրա, թքած պետության կործանման վրա, թքած ձեր ժանտախտի վրա, մենք քեֆ ենք անելու»։

Նույնը՝ երեկոյան ժամը 9-ին, ակնհայտորեն պետական հովանավորությամբ կազմակերպած «մանկական համերգը»։ Դրա փոխարեն կարելի էր ավելի փոքր, ոչ այդքան աղմկոտ և աչք ծակող ցերեկային միջոցառումներ անել ՀՀ մարզերում, Երևանի համայնքներում, համերաշխություն քարոզող ինչ-որ լավ ուղերձով։
Բայց արդյոք կազմակերպիչների նպատակը հանրային համերաշխությո՞ւնն էր...»,- գրել է Վրթանեսյանը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular