ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկին լրագրող Փաշինյանի իշխանությունը՝ ընդդեմ մամուլի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում ամենաշատ լրագրողները մաս են կազմել գործող իշխանությանը։ Նույնիսկ պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձն է լրագրող։ Եվ լրագրողների դեմ հարձակումները, նրանց աշխատանքի խոչընդոտումների ամենամեծ թիվն էլ արձանագրվում է հենց այս իշխանությունների օրոք։ Օր չկա, որ որևէ միջադեպ չարձանագրվի։ Լրագրողները դարձել են իշխանական պատգամավորների, վարչապետի թիկնապահների, իրենց աջակիցների թիրախը։ Նախօրեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էր փողոցում գողացել իրեն տեսագրող լրագրողի հեռախոսը և փախուստի դիմել մեքենայով։ Մեկ ժամ անց հեռախոսը վերադարձրել էին՝ տեսանյութը ջնջված վիճակում, իսկ տխրահռչակ «շիշ բռնողը» խորհրդարանում ճամարտակում էր լրագրողների աշխատանքի նրբությունների վերաբերյալ։

Մեկ այլ միջադեպ էլ տեղի էր ունեցել երեկ, Արարատի մարզում։ Վարչապետի պաշտոնակատարի այցի ժամանակ նիկոլական ժեխը հարձակվել և խլել էր Tert.am-ի թղթակցի հեռախոսը։ Լրագրողի աշխատանքը Արարատի մարզում պարբերաբար խոչընդոտել են, քաշքշել և վիրավորել, իսկ իրավապահները դժկամությամբ են արձագանքում, միայն զգուշացումից հետո վերադարձրել են հեռախոսը։ Լրագրողների աշխատանքի խոչընդոտումը միայն Փաշինյանի աջակիցների կողմից չէ, որ լինում է։ Նրա մամուլի քարտուղար, մեկ այլ նախկին լրագրող Մանե Գևորգյանն էլ քանիցս աչքի է ընկել նման լպիրշ կեցվածքով, խանգարել նկարահանումներին, բառացիորեն «ռազբորկա» սկսել Փաշինյանին ոչ այնքան հաճելի հարցեր տվող լրագրողների հետ։ Ժամանակին ինչ աղմուկ-աղաղակ կբարձրանար, եթե որևէ լրագրողի աշխատանք խոչընդոտվեր, նույն Նիկոլ Փաշինյանն այդ մասին կբարբառեր խորհրդարանի ամբիոնից՝ իշխանությունների հասցեին ամենախիստ մեղադրանքները հնչեցնելով։ Իսկ այսօր նիկոլական ժեխն իրեն թույլ է տալիս լրատվամիջոցի դեմ հարձակում գործել, և իրենց հոգեգար առաջնորդն ու նրա կողմնակիցները որևէ կերպ չեն արձագանքում։ Ընդհակառակը, խրախուսում են իշխանությանը քննադատող լրատվամիջոցներին խոչընդոտելու փորձերը։

Տիգրան Պողոսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular