ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձել են Հայաստանից Վրաստան թմրանյութ ուղարկել փոստով. ՊԵԿ-ը հայտնաբերել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը Հայաստանից Վրաստան արտահանվող փաթեթում թմրանյութ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ «Հայփոստ» ընկերության փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանին:

«Զննման արդյունքում հայտնաբերվել է 137.85 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց, որը թաքցված է եղել առաքանում առկա սպորտային ձեռնաթաթի սպունգանման ներդրանքի մեջ նախապես պատրաստված թաքստոցներում»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից որոշում է կայացվել է անցկացնել Հայաստանի Հանրապետության համար աննախադեպ` թմրամիջոցների միջազգային վերահսկելի մատակարարում միջոցառումը։ Միջոցառման իրականացման նպատակով պայմանավորվածություններ են ձեռքբերվել ինչպես Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի հետ, այնպես էլ երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև:

Երկու կողմերի իրավապահ մարմինների հսկողության ներքո փոստային առաքանին ուղարկվել է Հայաստանից Վրաստան։ «Վրաստանի Փոստ» ընկերության` Թբիլիսի քաղաքի փոստային բաժանմունքից ծանրոցը ստանալուց հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել և ձերբակալվել Վրաստանի քաղաքացի Մ.Կ.-ն:

Միաժամանակ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ք. Երևանի Զվարթնոց օդանավակայանի ուղևորների մեկնման սրահից հայտնաբերվել և ՊԵԿ քննչական վարչություն բերման է ենթարկվել հիշյալ առաքանու ուղարկողը` ՀՀ քաղաքացի Հ․Դ․-ն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն: ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի (խոշոր չափերի թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հատկանիշներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular