ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններ, որոնք հուշում են շաքարային դիաբետի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շաքարային դիաբետն ամենատարածված ու վտանգավոր ախտաբանություններից մեկն է, որը տարեկան ախտորոշվում է միլիոնավոր մարդկանց մոտ։ Այս հիվանդությանը բնորոշ շաքարի բարձր մակարդակը խիստ բացասաբար է անդրադառնում երիկամների, լյարդի, գլխուղեղի և այլ օրգանների վրա՝ հանգեցնելով մի շարք լուրջ բարդությունների զարգացման, ուստի այն ժամանակին հայտնաբերելն ու մշտական վերահսկողության տակ պահելը շատ կարևոր է։ 

Այս հիվանդությունը կարող է հիմնովին փոխել մարդու կյանքը և ժամանակին այն չհայտնաբերելն ու միջոցներ չձեռնարկելը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ ու անգամ մահվան պատճառ դառնալ, ուստի մասնագետները հորդորում են առաջին իսկ ախտանշանի դեպքում անհապաղ բուժզննում անցնել ու անել հնարավոր ամեն բան դրա հետագա զարգացումը կանխելու համար։

Ինչպես գրում է medikforum.ru կայքը, արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին հուշող առաջին ախտանշանը լինում է օրգանիզմի ջրազրկումը, որը հաճախ հանգեցնում է մաշկի չորության ու թեփոտվածության։ Այս հիվանդության դեպքում օրգանիզմում հեղուկ գրեթե չի կուտակվում, իսկ մարդը սովորականից հաճախ է միզապարկը դատարկելու ցանկություն ունենում։

Ջրազրկման հետևանքով մաշկի հետ տեղի ունեցող փոփոխությունները հանգեցնում են նաև ցավազգայունության շեմի փոփոխության, ինչի պատճառով մարդը գրեթե չի զգում ցավը աննշան վերքերի ու փոքրիկ վնասվածքների դեպքում։ Առաջին հայացքից ցավազգայունության շեմի նման փոփոխությունը կարող է դրական հետևանք թվալ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այն կարող է խիստ վտանգավոր լինել՝ բարձրացնելով չապաքինվող խոցերի առաջացման հավանականությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular