Սպիտակ տանը պատմել են, թե Բայդենը ինչ է մտադիր քննարկել Պուտինի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնևի գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը կվերահաստատի ԱՄՆ կոմնակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցով ավագ տնօրեն Էրիկ Գրինը Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ ելույթի ժամանակ, գրում է Gazeta.ru-ն:
«Մենք կքննարկենք այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանը դրել է մեր դիվանագիտական պլատֆորմի վրա: Օրակարգում կլինեն նաև թեմաներ, ինչպիսիք են Իրանը, Հյուսիսային Կորեան, Սիրիան, Աֆղանստանը, Արկտիկան և կլիմայի փոփոխությունը: Մենք կխոսենք Բելառուսի մասին և քաղաքացիական ավիացիայի կանոնակարգերը պահպանելու անհրաժեշտության մասին, որոնք, ինչպես տեսնում ենք, վերջին շաբաթների ընթացքում կոպտորեն խախտվել են», - ասել է Գրինը:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները կհանդիպեն Ժնևում հունիսի 16-ին: