Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մեծացրել է մրցաշարերին մասնակցող պատվիրակությունների անդամների առավելագույն թիվը՝ 12-ից հասցնելով 40-ի
ՍՊՈՐՏՏոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշում է կայացրել մեծացնել մրցաշարերին մասնակցող պատվիրակությունների անդամների առավելագույն թիվը՝ 12-ից հասցնելով 40-ի, հաղորդում է ТАСС-ը:Նման հնարավորություն կտրվի օտարերկրյա պատվիրակություններին, եթե այդպիսի դիմում լինի մասնակից պետությունների կողմից:
Մասնակիցների առավելագույն թիվը 12-ով սահմանափակելու որոշումը դժգոհություններ էր ի հայտ բերել այն հիմնավորմամբ, որ այդ պարագայում պատվիրակության անդամների անվտանգությունը պատշաճ կերպով ապահովել չի ստացվի, քանի որ թիկնապահների, անվտանգության աշխատակիցների թիվն է կրճատվելու: Այդ իսկ պատճառով որոշվել է, որ պատվիրակության անդամների թիվը կարող է 18-ի հասնել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչև 40-ի:
Որոշ դեպքերում պատվիրակություններին կթույլատրվի օգտվել հասարակական տրանսպորտից՝ մեծ հեռավորություն ունեցող ուղևորություններ կատարելու նպատակով:
Ամառային Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում կանցկացվեն այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: