ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի փոստը և Հայփոստը նախատեսում են նվազեցնել էքսպրես առաքման սակագներն երկրների միջև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի փոստը և Հայփոստը հայտարարում են էլեկտրոնային առևտրի և փոստային վճարահաշվարկային ծառայությունների զարգացման ոլորտում համագործակցության մասին։

«Հայփոստից» հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը և Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը հուշագիր են ստորագրել:

Կողմերը նախատեսում են Ռուսաստանի փոստի դուստր ձեռնարկությունների միջոցով զարգացնել Եվրոպայից, ԱՄՆ-ից և Չինաստանից Հայաստան էլեկտրոնային առևտրի հոսքերի լոգիստիկան, ինչպես նաև բիզնես հաճախորդների (B2B) համար կազմակերպել Ռուսաստանի փոստի և Հայփոստի համատեղ կապուղի։  Միաժամանակ փոստային կապի օպերատորները նախատեսում են քննարկել իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև էքապրես առաքման սակագների նվազեցման և միջազգային կանոնավոր չվերթներով օդային առաքման ու այլ երկրներից տարանցման հարցերը։

Ընկերությունների քննարկման առարկաներից է նաև Հայաստանում առցանց հարթակի ստեղծումը, որտեղ ներկայացված կլինեն ռուսական առցանց առևտրի հարթակների ապրանքները։ Միևնույն ժամանակ նախատեսվում է իրականացնել փոստային ծառայությունների թվայնացմանն ու էլեկտրոնային սպասարկմանն ուղղությունների հետագա փորձի փոխանակում։

«Մենք արդեն վաղուց և մեծ հաջողությամբ համագործակցում ենք Հայփոստի հետ։ Անցյալ տարվա սեպտեմբերին մենք կնքեցինք Ռուսաստանի և Հայաստանի միջև ծանրոցների առաքման սակագների եռակի նվազեցման մասին համաձայնագիր։ Արդյունքում Ռուսաստանի փոստով դեպի Հայաստան առաքումների քանակը 2021 թվականի 1-ին քառորդում 140 տոկոսով աճ ունեցավ 2020-ի առաջին քառորդի համեմատ։ Նոր համաձայնագիրը կավելացնի Հայաստանում ռուսական առցանց խանութների հաճախորդների թիվը, ինչպես նաև կհեշտացնի դրամական փոխհաշվարկներն ու կարագացնի մեր երկրների միջև ծանրոցների առաքումը»,– նշեց Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի փոստի հետ, և արդեն 2 հաջողված նախագիծ ունենք՝ ամբողջ Ռուսաստանի փոստային բաժանմունքներից Հայաստանի ցանկացած փոստային բաժանմունք փոստային դրամական փոխանցումները և Հայաստանից ՌԴ և հակառակ ուղղությամբ ծանրոցների առաքման հատուկ հայելային սակագինը։ Նշված նախագիծը հրաշալի արդյունքներ է տվել․ 2019 թվականի (կովիդի նախորդ տարին) համեմատ՝ 2021 թվականի առաջին քառորդում արդեն ունենք Հայաստանից ՌԴ ծանրոցների փոստփոխանակման աճ ավելի քան 11 անգամ, իսկ ՌԴ-ից Հայաստան գրեթե քառապատկվել է։ Վստահ ենք, որ այս համաձայնագիրը զարգացման մեծ հնարավորություններ ունի, և մենք միասին ընդլայնելու ենք համագործակցությունը բոլոր ուղղություններում»,– նշեց Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular