ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ` կայծակաճարմանդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կայծակաճարմանդը (ռուսերենում молния, հայերենում օգտագործվում է նաև զիպեր, օձիկ անվանումները) ճարմանդի տեսակ է, որը նախատեսված է հագուստի մասերի արագ միացման համար։ Այն օգտագործվում է նաև պայուսակների, սպորտային իրերի, ճամբարային սարքավորումների (օրինակ՝ վրաններ և քնապարկեր) և այլ բազմաթիվ իրերի վրա։ Կայծակաճարմանդը բաղկացած է երկու տեքստիլ ժապավենից, որոնց վրա շախմատային սկզբունքով ամրացված են պլաստմասսե կամ մետաղական կապեր (շարունակական պարույր ձևավորող կապերի առանձին ատամների կամ օղակների տեսքով)։ Այդ մասերը միանում կամ անջատվում են ժապավենի երկայնքով ընթացքող սողնակով կողպեքի օգնությամբ: Արտաքուստ կայծակաճարմանդը նման է այսպես կոչված ճարմանդօձին (ռուսերենում  застёжка-змейка)։ Վերջինս կառուցվածքային առումով ավելի պարզ է, չունի ատամներ, բացի այդ, այն շատ հուսալի միացում չի ապահովում, ուստի օգտագործվում է ոչ թե հագուստի, այլ գրասենյակային ծրարների կամ ֆայլերի վրա։

Կայծակաճարմանդի առաջին նախատիպերից մեկը հայտնվել է դեռևս 1851 թվականին: Էլայա Հոուն է ստացել «հագուստի ավտոմատ, շարունակական ամրացման» սարքավորման արտոնագիր, բայց այդ ժամանակ նրա գյուտը կիրառություն չի գտել։ Ենթադրվում է, որ կայծակաճարմանդի առաջին նախատիպը մշակել է ամերիկացի գյուտարար-ինժեներ Ուիթքոմբ Լեո Ջադսոնը և արտոնագրել այն  1891 թվականին «կոշիկի ամրակ» անվանմամբ։ Գյուտը հանրությանը ներկայացվել է 1893 թվականին, սակայն այն եղել է դժվար արտադրվող և անհուսալի։ Արդյունքում անհաջող գովազդից հետո, գործնականում սնանկանալով, Ջադսոնը գործընկերային հարաբերություններ է հաստատում Հարրի Էրլի և Լուիս Ուոքերի հետ։ Վերջինս աշխատանքներում ներգրավում է նաև շվեդական ծագում ունեցող մեկ այլ ամերիկացի ինժեների՝ Գիդեոն Սունդբեքին։ Մի քանի տարվա որոնումներից հետո 1913 թվականին Սունդբեքն արտոնագրում է կայծակաճարմանդի նոր տարբերակը և մշակում դրա արտադրության տեխնոլոգիան։

Առաջին անգամ կայծակաճարմանդը մեծ համբավ է ձեռք բերել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում զինվորական հագուստ կարելու ժամանակ: Ժամանակի ընթացքում դրանք ապացուցել են իրենց հուսալիությունն ու տեխնոլոգիականությունը և արդեն 1923 թվականին լայն տարածում են ստացել։ Այդ ժամանակ էլ հայտնվել է կայծակաճարմանդի  ժամանակակից անգլալեզու անվանումը՝  zipper։ Արդեն 1918 թվականին ընկերությունը վաճառել է նավատորմին  24 000 կայծակաճարմանդ։ 1923 թվականին Եվրոպա կատարած այցի ժամանակ, Սանդբեքն իր գյուտի եվրոպական իրավունքները վաճառել է Մարտին Օտմար Վինթերհալտերին, որը բարելավել է դրա  դիզայնը և սկսել արտադրությունը նախ Գերմանիայում, ապա Շվեյցարիայում։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Էմիլ-Մորիս Էրմեն Կանադայում գնել է խոշոր տրամաչափի զենքերի պատյանների համար կիրառվող 40 մետրանոց կայծակաճարմանդներ և սկսել դրանք օգտագործել պայուսակների արտադրության մեջ։ Նման կերպ կայծակաճարմանդները հայտնվել են պայուսյակների վրա: Կոկո Շանելը մտադիր է եղել կայծակաճարմանդ օգտագործել իր կիսաշրջազգեստների համար, սակայն կանացի հագուստի մեջ այն առաջինն օգտագործել է Էլզա Սկիապարելին։ Տղամարդու տաբատների վրա ճարմանդը հայտնվել է միայն 1937 թվականին։ Ներկայումս զիպպերը ամենատարածված ճարմանդն է և օգտագործվում է հագուստի, ուղեբեռի, կաշվե իրերի և այլ իրերի վրա։ Կայծակաճարմանդը համեմատաբար էժան է, բայց եթե այն փչանա, հագուստի տարրը կարող է օգտագործելու հարմար ոչ պիտանի դառնալ այնքան ժամանակ, մինչև կայծակաճարմանդը նորոգվի կամ փոխարինվի, ինչը կարող է լինել բավականին բարդ և թանկ: Խնդիրները հաճախ կապված են լինում կայծակաճարմանդի սողնակի հետ: Երբ այն մաշվում է, չի հավասարեցվում և չի կապվում հաջորդական սողնակների հետ։ Բացի դա կայծակնաճարմանդի կողպեքը առանձին դեպքերում կարող է պոկվել ժապավենից և այն դարձնել ոչ պիտանի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular