ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի է հասել Ադրբեջանը, և ինչ ունի Հայաստանը. փաստեր. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախյան վերջին պատերազմը լակմուսի թուղթ էր: Պարզվեց, որ 1994թ.-ի հաղթանակից հետո մեր բանակում իրական ռեֆորմներ այդպես էլ չեն իրականացել, պարզ երեւաց, որ լուծված չեն եղել նույնիսկ տարրական հարցեր` ռադիոկապ, զրահաբաճկոն, զինվորական հանդերձանք եւ այլ: Պատերազմի օրերին խառնիփնթոր ձեւով էր շատ բաներ գնվում։

Անմիջապես պատերազմից հետո սոցցանցերում սկսեցին ակտիվորեն քննարկվել հայ ու ադրբեջանցի զինվորների հանդերձանքների որակի ու տեխնիկական հագեցվածության հսկայական տարբերությունները. անզեն աչքով էլ պարզ էր, որ ադրբեջանցիներն ավելի լավ էին զինված, որ իրենց կառավարությունն ամեն ինչ էր արել իր զինվորի կյանքն ավելի անվտանգ դարձնելու համար:

Ինչեւիցե, պատերազմը ցույց տվեց նաեւ, որ այս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից արված հեռահար քայլերը եւս արդյունք տվեցին, նրանք դեռ 2009թ.-ից սկսել էին աշխատել տիեզերքում սեփական արբանյակներ ունենալու ուղղությամբ ու այս պահին ունեն երեքը, իսկ մենք չունենք եւ ոչ մեկը, ավելին` մոտ ապագայում իրատեսական նման ծրագիր չկա:

Հետաքրքրականն այն է, որ այդ արբանյակները ադրբեջանական կողմին բերում են նաեւ հսկայական եկամուտներ, օրինակ` 2013թ.-ին ուղեծիր դուրս բերված Azerspace 1-ի վրա այդ երկիրը ծախսել է շուրջ 202մլն դոլար, իսկ մինչ 2028թ.-ը այդ արբայնակի օգտագործումից ստանալու է 600 մլն դոլարից ավել եկամուտ: Ակնհայտ հետախուզական է ադրբեջանական մեկ այլ արբայնակ` Azersky-ը, այն գործում է 2014թ.-ից ու ի վիճակի է բարձր ճշգրտությամբ դիտարկել շուրջ 6մլն քառ. կմ տարածք:

Ամենայն հավանականության հենց այս արբայնակի մասին էր խոսում Ալիեւը, երբ ասում էր՝ իրենք օնլայն ռեժիմով հետեւում էին հայկական զորքի տեղաշարժին: Այս արբանյակն արժեցել է շուրջ 157մլն դոլար եւ դարձյալ բարձր եկամուտներով է աշխատում:
Շատ չծավալվելու համար ընդամենը եկեք հիշենք, թե այդ թվականներից կամ, առհասարակ, արցախյան առաջին պատերազմից հետո ինչով ենք զբաղվել մենք։

Ինչպես բազմիս Նիկոլ Փաշունյանն է ասել, դղյակներ, անհատական մեծ հարստություններ ու ցոփ կյանք ինչքան ուզեք, բայց որեւէ խոշոր, թեկուզ շինարարական, թեկուզ տնտեսության որեւէ ճյուղի ծրագիր այդպես էլ չարվեց, նույնիսկ կիսատ մնաց հյուսիս-հարավ ավտոմայրուղին: Տրամաբանական է, որ բանակի արդիականացման ու տեխնիկական հարստացման հարցերը վերջին 2 տարում չէին լուծվելու, սա վերջին 25 եւ ավելի տարիների անգործության ու բացթողումների արդյունքն էր։ Ինչպես ասում են, ցավոք, ամեն բան շատ բնական էր ու սպասելի, հատկապես, որ հետհեղափսխական Հայաստանում ամեն ինչ արվեց նաեւ բանակը վարկաբեկելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular