Ռուս գիտնականները նոր դեղամիջոց են մշակել COVID-19-ի ժամանակ ցիտոկինային փոթորկի դեմ պայքարի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի Առողջապահության նախարարությունը գրանցել է Leitragin դեղամիջոցը, որը նախատեսված է COVID-19-ի ժամանակ թոքերի վնասների կանխարգելման եւ բուժման եւ ցիտոկինային փոթորկի կանխարգելման համար, որը կորոնավիրուսային վարակի վտանգավոր եւ հավանական մահացու բարդություն է համարվում:
Medportal.ru- ի փոխանցմամբ` Leitragin-ը, որը մշակվել է Դաշնային կենսաբժշկական գործակալության (FMBA) մասնագետների կողմից, պատկանում է հակիցիտոկինային դեղերի դասին, բայց ի տարբերություն անալոգների, այն անվտանգ կերպով ճնշում է բազմաթիվ ցիտոկինների եւ այլ բորբոքային միջնորդների արտանետումը, որոնք ներգործում են միանգամից մի քանի հիմնական ազդանշանային ուղիների վրա իմունային համակարգում: Բացի այդ, այս դեղամիջոցն ավելի քիչ կողմնակի բարդություններ ունի:
Leytragin-ի կլինիկական փորձարկումները սկսվել էին ապրիլին, եւ դրանցում ներգրավվել էր COVID-19-ի միջինից ծանր վիճակով 320 հիվանդ, որոնցից ոմանք ստացել էր դեղամիջոցներ, վերահսկիչ խումբը ստանդարտ բուժում էր ստացել: Leutragin ստացող հիվանդների խմբումոչ մի մահացու ելք չի գրանցվել, բացի այդ, հիվանդության ավելի ծանր ձեւի անցման դեպքեր չեն եղել: Հիվանդի վերականգնման ժամանակը կրճատվել է մինչեւ 8 օր` վերահսկիչ խմբի 14 օրվա համեմատ:
Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս կսկսվի դեղամիջոցի արդյունաբերական արտադրությունը. Բժշկական հաստատություններ դրա ընդունման ժամկետը դեռ հստակեցված չէ: