ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ-ն հաստատում է՝ Մոսկվայում վերսկսվել են բանակցությունները Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ երեկ Մոսկվայում վերսկսվել են բանակցությունները Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչների միջև։ Եռակողմ այս շփումները կլինեն շարունակական, նշում են այս գերատեսչությունից՝ չմանրամասնելով հանդիպման կոնկրետ օրակարգն ու մասնակիցներին։ Այս մասին գրում է Ազատությունը:

Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունն էր տեղեկություն տարածել, որ հուլիսի 2-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է եղել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման ուղիների վերաբերյալ քննարկմամբ։ Ըստ հայաստանյան մամուլի՝ հանդիպման առանցքում նաև 8 օր առաջ հայկական տարածքից գերեվարված 6 հայ զինծառայողների վերադարձի հարցն է եղել։

Ինչպե՞ս են ավարտվել բանակցությունները, արդյոք հայտնի՞ է հաջորդ հանդիպման ժամկետը, պաշտպանական գերատեսչությունը մանրամասներ չի փոխանցում, հեռախոսազանգերին չեն արձագանքում վարչապետի պաշտոնակատարի մամլո խոսնակը, Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի ղեկավարը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ այս հանդիպմանը մասնակցել են ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովը, Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Արդեն 23 օր է` ադրբեջանական զորքերը ներխուժել են հայկական տարածքներ՝ կիլոմետրերով խորացել Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի ուղղությամբ, ադրբեջանական կրակահերթից մեկ հայ զինծառայող է սպանվել, 6-ը գերեվարվել են: Սահմանին պարբերաբար հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև ձեռնամարտեր, ծեծկռտուքներ են տեղի ունենում, վերջինը երեկ առավոտյան էր՝ Գեղարքունիքի մարզում: Հրազեն չի կիրառվել, տեղեկացնում են պաշտպանության նախարարությունից: Երկու հայ զինծառայողներ թեթև մարմնական վնասվածք են ստացել։

Մարզի գյուղերում արդեն սովորում են ադրբեջանական վրանների գոյությանն արոտավայրերում, իրենց բարձունքներում: Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիթչյանն ասում է` ադրբեջանցիները անխախտ տեղում են. «Նույն տեղերում կանգնած են, նույն դիրքերում, օրը 30 անգամ տեղանք ենք նայում հեռադիտակով, դե անզեն աչքով հեռվի մեջ լավ չեն երևում, բայց հեռադիտակով նայում ենք` իրենց նույն տեղերը, իրենց վրանները, զինվորները»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular