Բելոռուսական «Гроза-С» ՌԷՊ համակարգը խփել է հայկական «Գրիֆոն-12» անօդաչու սարքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆavia.pro-ն գրում է, որ այն բանից հետո, երբ Բելառուսը իր «Гроза-С» ՌԷՊ համակարգերն է շահագործման հանձնել Ադրբեջանին, Ադրբեջանն առաջին անգամ դրանք օգտագործել է անօդաչու թռչող սարք ոչնչացնելու համար: Այսպիսով, ըստ Avia.pro լրատվական գործակալության տվյալների Ղարաբաղի տարածքում տեղակայված Ադրբեջանի կողմից սպասարկող «Гроза-С» ՌԷՊ համակարգերից մեկը հաջողությամբ զավթել է հայկական «Գրիֆոն-12» անօդաչու թռչող սարքի վերահսկողությունը: Ըստ ադրբեջանական կողմի՝ անօդաչու սարքը խփվել է Քելբաջարի ուղղությամբ, ընդ որում անօդաչու ինքնաթիռն ընկել է Ադրբեջանի տարածքում, ինչը կարող է հանգեցնել Բաքվի մեղադրանքներին առ այն, որ Երևանը ագրեսիա է ծրագրում:
Հայտնի է, որ Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանն այստեղ տեղադրել է իր հակաօդային պաշտպանության և «Гроза-С» ՌԷՊ համակարգերերը, որոնք նախկինում ձեռք էր բերել Բելառուսից, որպեսզի բացառի Հայաստանի կողմից հնարավոր անակնկալ հարձակումը՝ չխոսելով հետախուզություն իրականացնելու հնարավորության մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը