ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ պետի նախկին պաշտոնակատարը Փաշինյանին ուղիղ մեղադրել է դավաճանության մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ԱԱԾ պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է պետական դավաճանության մեջ։ Պատերազմի ժամանակ ԱԱԾ պետի պարտականությունները կատարող, գնդապետ Միքայել Համբարձումյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերության «#ՕրաԽնդիր» հաղորդմանը և ուշագրավ բացահայտումներ է արել։ Համբարձումյանը նշել է, թե չի եղել մի իրավիճակ, որը հաջողություն էր խոստանում։

«Իրավիճակը գնալով վատանում էր, մենք դա տեսնում էինք և զեկուցում էինք երկրի ղեկավարությանը։ Մենք ասում էինք, որ Հայաստանը շանս չունի, աշխարհը մեզ անտարբերության էր մատնել, իսկ ռազմական ներուժը սպառված էր։ Միակ պաշտոնատար անձը, որն իրավասու էր գործողությունները կանգնեցնելու, դա Նիկոլ Փաշինյանն էր, ով դա չի արել»,- նշել է պահեստազորի գնդապետը։

Նա նաև հայտնել է, թե Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 20-ի ԱԽ նիստում չի տեղեկացրել, որ ՌԴ նախագահից պատերազմը կանգնեցնելու առաջարկ է ստացել՝ չնայած և՛ Օնիկ Գասպարյանը, և՛ Դավիթ Տոնոյանը նիստի ընթացքում մանրամասն զեկուցել են, որ շանս չունենք, պարտվում ենք։ Թեպետ, եթե վարչապետն ընդուներ պատերազմը կանգնեցնելու առաջարկը հազարավոր զոհեր չէինք ունենա, իսկ Հադրութն ու Շուշին կմնային հայկական:

«Եթե մենք խոսում ենք միտումնավորության մասին, դա պետական դավաճանություն է։ Պատերազմում պարտվել ենք ապիկարության, անշնորհքության, վատ կազմակերպվածության պատճառով»,- ասել է պահեստազորի գնդապետը:

Ըստ էության, ԱԱԾ պատերազմական շրջանի տնօրենը վարչապետին ուղիղ մեղադրում է պետական դավաճանության, անկազմակերպվածության, փնթիության, պատերազմը ժամանակին չկանգնեցնելու մեջ։ Հեռու ենք կարծելուց, թե այս փաստարկները որևէ կերպ կարող են ազդել փաշինյանական ժեխի գիտակցության վրա։ Որևէ ապացույց նրանց չի հետաքրքրում, ո՛չ պարտությունը, ո՛չ գերիների խնդիրը, ո՛չ էլ պատերազմի ժամանակ ու դրանից հետո գործող իշխանությունների վարքը։ Այդուհանդերձ, հուսով ենք, որ իրատես մարդիկ ի վերջո կգիտակցեն՝ այս ապիկարների իշխանության վերարտադրությունը Հայաստանը տանում է վերջնականապես պետականությունից և ինքնիշխանությունից զրկելու ճանապարհով։

Արմեն Մեսրոպյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular