ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է ուշացել միասնական քննությունների անցաթղթերի տրամադրումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 8-ից սկսվում են բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական քննությունները: ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի» համաձայն, հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են միասնական քննությունների անցաթղթեր, որոնք ԳԹԿ-ն մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ուղարկում է դպրոցներ, էլեկտրոնային եղանակով՝ դիմորդին։ Երեկ հունիսի 2-ն էր, և մենք բազմաթիվ ահազանգեր էինք ստանում, որ դիմորդները դեռևս ո՛չ էլեկտրոնային եղանակով, ո՛չ այլ կերպ չեն ստացել անցաթղթերը: Որպեսզի հասկանանք ուշացման պատճառը, «Փաստը» դիմեց Գնահատման և թեստավորման կենտրոն, որտեղից տեղեկացրեցին, որ խնդիրը բացառապես տեխնիկական է, որևէ մեկը էլեկտրոնային փոստով չի ստացել անցագիր։

«Բոլոր դիմորդները անցագրերը կստանան այլ ճանապարհով, թող չանհանգստանան, որևէ մեկն այս պատճառով չի տուժի»,- ասացին ԳԹԿ-ում: Մինչ մենք հետաքրքրվում էինք թեմայով, մի քանի դիմորդներ մեզ տեղեկացրեցին, որ օրվա երկրորդ կեսին իրենց զանգահարել են այն դպրոցներից, որտեղից ստացել են անհատական ծածկագրերը: Դիմորդներին տեղեկացրել են, որ հունիսի 3-ից կարող են նույն կրթօջախից ստանալ անցաթուղթը: Ի դեպ, երեկ ավելի ուշ ԳԹԿ-ից կապվեցին մեր լրագրողի հետ և տեղեկացրեցին, որ մինչև օրվա վերջ դիմորդներն անցաթղթերը կստանան նաև էլեկտրոնային եղանակով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular