ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Գեւորգյան. Նիկոլն անխնա եւ սառնասիրտորեն օգտագործում է իր երկրպագուներին՝ ելնելով իր խղճուկ շահերից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Երեխաների պաշտպանության միջազգային օրն էր, ըստ իս, օրացույցի ամենավառ եւ հաճելի օրերից մեկը: Բացի բարեմաղթանքներից, այս օրը որոշ խնդիրներ լուծելու առիթ է: Ես չէի ուզում խոսել տխուր բաների մասին, բայց հանուն մեր երեխաների ճիշտ ապագայի, կարծում եմ, արժի դա անել: Ուզում եմ խոսել նոր սոցիալական շերտի մասին, պայմանականորեն ասած, Նիկոլի կանանց՝ նրա ամենամոլի երկրպագուների մասին: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գեւորգյանը:

«Ի տարբերություն տղամարդկանց, նրանք Նիկոլի աջակցության ամենաազդեցիկ խումբն են: Նրանք հուզականորեն հեռարձակում են իրենց նախասիրությունները եւ ագրեսիվորեն ազդում մերձակա միջավայրի վրա: Շատ հաճախ նրանց դժվար է պատասխանել, որովհետեւ նրանք կանայք են:

Նրանք նաեւ հայ կանայք են, ովքեր կարող են սեռական հայհոյանքներ տալ, անիծել մյուս հայ մայրերին եւ չկարեկցել նրանց վշտին, ովքեր երեխաներ են կորցրել 44-օրյա պատերազմում: Սրանք կանայք են, որոնք կարող են արդարացնել Նիկոլին հազարավոր երիտասարդ տղաների մահվան եւ հայրենիքի կորստի հարցում:

Մենք պետք է հասկանանք, թե ինչը կարող էր նրանց դրդել նման զայրույթի, ատելության եւ թշնամանքի: Ի վերջո, նրանք կանայք են, ընտանեկան օջախի պահապաններ, եւ Նիկոլին աջակցելով՝ դրանով իրականում ավերում են մեր ընդհանուր օջախը՝ մեր Հայրենիքը:

Մարզեր կատարած վերջին ուղեւորությունները հաստատեցին այս ցավալի թեմայի իմ երկարամյա դիտարկումների ճշմարտությունը: Որո՞նք են նման շերտի գոյության խորքային պատճառները: Պատճառները տարբեր են, բայց, իմ խորը համոզմամբ, որոշիչ են սոցիալ-հոգեբանական գործոնները եւ ժամանակակից տեխնոլոգիաները:

Խորհրդային Միության փլուզումից հետո տասնյակ հազարավոր կանայք գործազուրկ են մնացել: Առանց այն աշխատանքի, որը նրանց համար սոցիալականացման ասպարեզ էր՝ ամեն աշխատանքային օր հնարավոր էր գոնե մի քանի ժամով իրեն կարգի բերելով մարդկանց՝ կոլեկտիվի մեջ մտնել, շփվել, ինտեգրվել, լսել, հաղորդակցվել։

Նաեւ դրա համար էին խորհրդային տարիներին տարբեր վայրերում ստեղծվում թեթեւ արդյունաբերության, վերամշակման եւ այլ փոքր ձեռնարկություններ։ Գյուղական վայրերում կային տնտեսություններ եւ գյուղատնտեսական այլ ձեռնարկություններ: Սրան ավելացնենք դպրոցները, ամբուլատորիաները եւ վարչակազմերը:

Այսօր շատ գյուղերում եւ քաղաքային տիպի համայնքներում, բացի պետական նշանակության փոքրաթիվ օբյեկտներից, ըստ էության, այլեւս գործող հաստատություններ կամ ձեռնարկություններ չեն մնացել: Կանանց սոցիալականացման ոլորտը կտրուկ նվազել է՝ նրանց ճնշող մեծամասնությունը շուրջ 30 տարի մնում է տանը` իր ընթացիկ խնդիրներով եւ մտահոգություններով, հաճախ` սոցիալական ծանր պայմաններում:

Այս մարդկանց հոգեբանությունն ու աշխարհընկալումը փոխվել, դեֆորմացվել է: Որոշ ժամանակ նրանց մեձ զայրույթ ու դառնություն է կուտակվել իրենց ճակատագրի, իրենց կյանքի, իրենց նյութական վիճակի համար: Նրանք երկար ժամանակ իրենց կյանքը փոխելու հույս ու հնարավորություն չեն տեսել։

Եւ հանկարծ հայտնվում է Նիկոլը, որը հայտարարում է, որ ինքը նրանցից մեկն է ու շատ է սիրում բոլորին: Վաղուց ոչ ոք նրանց դա չէր ասել, վաղուց ոչ ոք նրանց հետ հաշվի չէր նստել եւ չէր ասել՝ դուք եք որոշում ամեն ինչ:

Նիկոլը նրանց անընդհատ խաբում է, բայց խաբված լինելը հաճելի է, քանի որ նա նրանց երկար սպասված հույսն է տալիս: Դրան զուգահեռ նա օգնում է «պարզել», թե ով է մեղավոր նրանց վատ կյանքի համար՝ թշնամություն եւ ատելություն քարոզելով: Պարբերական «լայվերը» ուղղակի երկխոսության զգացում են առաջացնում իրենց կուռքի՝ կիսաստվածի հետ:

Այս մարդկանց համար Նիկոլը սոցիալականացման նոր ասպարեզ է բացել՝ վիրտուալ իրականություն (սոցիալական ցանցեր), որտեղ կարելի է կիսվել մտքերով, մտորումներով, լուսանկարներով, որտեղ կարելի է անպատիժ հայհոյել եւ արտահայտվել, որտեղ կարող ես Նիկոլի գործընկերների մեծ կոլեկտիվի մաս համարել քեզ: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

Ակնհայտ է, որ Նիկոլի օրոք այս մարդկանցից շատերի կյանքում ոչինչ չի փոխվել դեպի լավը՝ նրանք չեն գտել նոր, ավելի լավ աշխատանք, նրանց երեխաների կրթության որակը չի բարելավվել, բժշկական ծառայությունները թանկացել են, կյանքի որակն ակնհայտորեն վատթարացել է: Երկրում աղքատության մակարդակն աճում է: Բայց այս մարդկանցից շատերը չեն ցանկանում հրաժարվել իրենց «վերջին հույսից»՝ իրենց կուռքից, որը անընդհատ խաբելով՝ հույս էտալիս:

Եւ սա օբյեկտիվ իրականությունն է, եւ մենք բոլորս ստիպված կլինենք հաշվի նստել դրա հետ:

Մարդկայնորեն ինձ համար շատ դժվար է գրել այս թեմայով: Բայց ես դա անում եմ՝ իմ ներսում մերժելով այս շերտի նկատմամբ բացասական եւ թշնամական վերաբերմունքը: Ընդհակառակը, մենք պետք է հասկանանք այս խնդրի ամբողջ խորությունը, պետք է հարգենք այդ մարդկանց, նույնիսկ եթե այսօր նրանք մեզ ընկալում են որպես հակառակորդներ: Մենք պետք է գտնենք եւ այս մարդկանց լավագույն լուծումներն առաջարկենք, այս մարդկանց ցույց տանք իրական հույսը:

Մեծ հաշվով, այս մարդիկ ծանր կյանքի եւ հուսահատության զոհ են: Նիկոլը նրանց օգտագործում է անխնա ու սառնասրտորեն՝ ելնելով իր խղճուկ շահերից»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular