ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բա ինչի՞ մեջ պետք է պահեն դիերը. Անահիտ Ավանեսյանը` Աբովյանի դիահերձարանում պահվող դիերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլոր մեր դիահերձարաններում մենք ունենք պահպանված մասունքներ, դիեր, որոնց մի մասը նույնականացված է եւ սպասում ենք, որ ծնողները դիերը վերցնեն եւ հուղարկավորեն, ինչպես որ կարգն է: Այս մասին այսօր` հունիսի 2-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Կան նաեւ ծնողներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ԴՆԹ  անալիզ հանձնեն, որպեսզի մենք ունենանք ամբողջական տվյալների բազա: Մեր եւ պատկան մարմինների կողմից մշտապես աշխատանք է տարվում, որպեսզի հարազատները գան եւ հանձնեն անալիզներ, որ  մենք վերջապես ունենանք բոլոր անհետ կորածների ԴՆԹ տվյալների բազան եւ կարողնանք նույնականացում անենք:  Ունենք նաև 50-ի չափ խորը վնասված մասունքներ, որոնք մի քանի փորձաքննություններից հետո նույնիսկ հնարավոր չին եղել նույնականացնել»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ էին դիերը գտնվում անհարգալից վիճակում և բարոյական արժեքներին հակառակ՝ լցված էին սենյակներում, Ավանեսյանը ասել է, որ դրանք պատշաճ վիճակում պահված չեն եղել կոնկրետ այդ կետում:

«Այո, դրանք պատշաճ վիճակում պահված չեն եղել կոնկրետ այդ կետում։ Ծնողները մշտապես այցելել են դատաբժշկական մասնաճյուղեր, այդ կենտրոնների դռները մշտապես բաց են եղել ծնողների առաջ։ Այո, սա մասնավոր, շատ վատ վիճակ է եղել, որը արժանի է ամենախիստ գնահատականին, բայց ընդհանրացնել և մեկ մասնավոր սխալը տարածել ամբողջ համակարգի վրա, ճիշտ չէ։ Սա չպետք է դառնա քաղաքական էժան շահարկման առարկա»,-ասաց նա:

Ավանեսյանը նշեց՝ տեղափոխման գործընթաց է եղել, որի ընթացքում այդ մասնաճյուղի անփութության արդյունքում ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք. «Դա իր գնահատականն արդեն ստացել է։ Մասնաճյուղի ղեկավարը, աշխատակիցները ազատվել են աշխատանքից, ՊՈԱԿ-ի տնօրենը խիստ նկատողություն է։ Կընթանա քննություն և օրենքի շրջանակներում կիրականացվեն բոլոր քայլերը»,- ասել է Ավանեսյանը»

Թե ինչու էին նման  պարկերի մեջ դիերը Ավանեսյանը ընդգծեց․ «Կա խիստ ընթացակարգ, թե ինչպես են փաթեթավորվում պատերազմից հետո բերված դիակները։ Դրանք հատուկ նշանակության պարկեր են, որոնք Կարմիր խաչի հետ միասին մշտապես թարմացվել են և որևէ այլ պարկ երբևէ չի օգտագործվել։ Լուսանկարներում առկա պարկերը հենց դիեր պահելու համար են, բա ինչի՞ մեջ պետք է պահվեն»։

Հարցին՝ ի՞նչ ջերմաստիճանում էին լուսանկարներում առկա դիերը պահվում, Ավանեսյանը նշեց, որ քննությունը դա կպարզի և կտրվի իրավական գնահատական։

Հարցին՝ երաշխավորո՞ւմ է, որ արդեն հուղարկավորված զոհված զինծառայողները գտնվել են պատշաճ ուշադրության կենտրոնում, Ավանեսյանը նշեց, որ այս ամբողջ գործընթացը արվել է ամենօրյա խիստ վերահսկողության պայմաններում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular