ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառչել են աթոռներից և ոչինչ չեն անում մարդու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն քանի օր է ինչ համացանցում հրապարակվել են դիահերձարանի նկուղում պոլիէթիլենային տոպրակով զինծառայողների մասունքների լուսանկարները, ինչը մեծ աղմուկի առիթ դարձավ։ Երկու օր առաջ էլ առողջապահության նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ: Ըստ նախարարության` ծնողների ցանկությամբ են մասունքները տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված․ «Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում փորձաքննված և նույնականացված մի քանի մասունքներ ու դիակներ, որոնք ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում, հարազատները այլ վայր տեղափոխելու ցանկություն են հայտնել: Չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությունն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»: Այս մասին զրուցել ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Հարցին, թե այս ամենը ինչի հետևանք է իրավապաշտպանը պատասխանել է

«Դա վերաբերմունք է մահացած հայ զինվորի նկատմամբ, պատերազմում հերոսաբար զոհված զինվորի նկատմամբ: Այդպես էլ զինվորը արժեք չդարձավ ոչ մի համակարգում: Տարիներ շարունակ զինվորների իրավունքներով եմ զբաղվում, և այս ողջ ընթացքում տեսնում եմ այդ խնդիրները, որոնք բազմաթիվ են: Դա փնթի վերաբերմունք է, նրանք չեն հասկանում, որ այդ ծնողները մասունքներ են ուզում, իսկ դրանք հայտնվել են այն վիճակում, ինչին ականատես եղանք: Խստորեն դատապարտում եմ այդ վերաբերմունքը, պետք է պատասխան տան նրանք, ովքեր պատասխանատու են կատարվածի համար»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս ամենի պատճառով պաշտոնանկություններ չպետք է լինեն, քանի որ վարչապետի պաշտոնակատարի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել Ժաննա Ալեքսանյանը պատասխանել է․ «Ծառայողական քննության մշակույթը մեր երկրում ձևական բնույթ է կրում: Բոլոր դեպքերի հետ կապված ծառայողական քննություն են սկսում, որոնց արդյունքները երբեք չենք իմանում: Այդ ծառայողական քննությունը ծնողներին լռեցնելու միջոց է: Հրաժարականների մասով, եթե նախարարը հանդիպեր ամեն ընտանիքի հետ, կիսեր նրանց վիշտը, ներողություն խնդրեր իր պահվածքի համար, գուցեև հրաժարականի կարիք չլիներ, բայց, ցավոք սրտի, նրանք այնքան անխիղճ, անհոգի ու անսիրտ են, որ մտքներով էլ չի անցնում, ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը: Կառչած են աթոռներից և ոչինչ չեն անում մարդու համար, այն էլ՝ զոհված զինծառայողի ընտանիքի համար»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular