ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարմնամարզության Հայաստանի հավաքականը վերադարձել է Եվրոպայի առաջնությունից

ՍՊՈՐՏ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մեդալների մեծ պաշարով մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը վերադարձավ շվեյցարական Բեռն քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունից:


Բեռն-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադարձան Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը, փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը, ինչպես նաև թիմի մյուս անդամները և մարզիչները` գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրինՀԱՕԿ լրատվության բաժնից:


Մարմնամարզիկներին դիմավորելու էին եկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, բազմաթիվ մարզասերներ, հարազատներ և ընկերներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular