Հանրային քննարկման է դրվել առաջիկա երկու տարվա ուսումնական պլանի նախագիծը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների համար։
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարությունից:
Ներկայացվել են առաջիկա երկու տարվա համար հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսումնական պարապմունքները սկսելու, ավարտելու, ինչպես նաև արձակուրդների ժամկետները: Առանձին հավելվածներով տրված են ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանների նախագծերը, որոնց վերաբերյալ ներկայացվել են ընդհանրական պարզաբանումներ: Ուսպլանի նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հունիսի 15-ը: