ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին ընտրողը ձայն է տալիս պետության կործանմանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանին քվե տալը հավասար է պետությունը կործանելուն։ Վերջին երեք տարիների ընթացքում հայ հանրությունը տեսավ գրեթե ամեն ինչ՝ պատերազմում իշխանության ապիկարության պատճառով խայտառակ պարտություն, պետական հաստատությունների հետևողական վարկաբեկում և ոչնչացում, ազգային արժեքների, բարոյական նորմերի ոտնահարում։ Սակայն այն, ինչ կատարվում է Աբովյանի դիահերձարանում և իշխանության ու նրա համակիրների արձագանքն այդ սահմռկեցուցիչ դեպքերին, վկայում են՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի իշխանության, գործ ունենք մարդկային թափոնի հետ, որի համար որևէ կարմիր գիծ տրորելը խնդիր չէ։ Հայ զինծառայողների տասնյակ դիեր՝ կարտոֆիլի պարկերի մեջ թափված են դիահերձարանի հատակին, նեխում են ամիսներ շարունակ, առողջապահության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարում է, թե հենց այդպիսին պիտի լիներ մասունքների պահման պայմանները, իսկ Փաշինյանի որոշ կողմնակիցներ էլ լպիրշաբար նախկիններին են մեղադրում այդ վիճակի մեջ։

Երեկ ուշ երեկոյան էլ զոհված զինծառայողների ծնողները կարողացել են մուտք գործել դիահերձարանի տարածք և հանրությանը ներկայացնել, թե ինչ է կատարվում, ինչ սարսափելի պայմաններում են պահվում մարմինները։ Աբովյանի դիահերձարանում սահմռկեցուցիչ այդ կադրերից հետո հանրությունն ինքն այլևս պիտի գիծ քաշի արժանապատվության և այս ողորմելի իշխանավորներին ընտրելու միջև, կապերը խզի, արհամարհի Նիկոլ Փաշինյանի ընտրողին։ Մեր հերոսների աճյունները նկուղներում պահողը ոչ միայն Փաշինյանն ու իր թիմն են, այլ լինելու են բոլոր այն անձինք, ովքեր իրենց քվեն են տալու այդ ուժին։

Հարկ է արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագրին» այսքանից հետո ընտրելն անարգանք է մեր հերոս զինծառայողների հիշատակին․ շրիշակից ցածր և ստորագույն բնազդներով առաջնորդվող խմբակը չպետք է հնարավորություն ունենա թաղելու մեր պետությունը։ Ընտրությունն այսօր արժանապատիվ մարդկանց և խառնամբոխի միջև է, իսկ Փաշինյանը գնում է Հայաստան պետության վերջնական կործանման։ Մեր երեխաների մասունքները նկուղներում նետող, նրանց հիշատակը անարգող իշխանությունն անհամատեղելի է ազգ, պետություն, բարոյականություն, տղամարդկություն հասկացությունների հետ։

Սարգիս Բաբայան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular