ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


COVID-19 համավարակով պայմանավորված` կարող են ի հայտ գալ մի շարք նյարդաբանական հիմնախնդիրներ. ԱՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

COVID-19 համավարակով պայմանավորված` կարող են ի հայտ գալ մի շարք նյարդաբանական հիմնախնդիրներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

Արդեն իսկ բոլորին ծանոթ են հոտառության և համի զգացողության խանգարումները COVID-19-ով հիվանդների շրջանում։

Վարակի ժամանակ դիտվում են ինչպես համի և հոտառության կորուստ, այնպես էլ կարող են լինել համի և հոտառության աղավաղում։ Ըստ նոր տվյալների` հայտնի են նաև համի և հոտի աղավաղման ինչպես երկարաժամկետ փոփոխություններ, այնպես էլ ուշացած դրսևորումներ: Նաև որոշ հիվանդներ նշում են ականջների խշշոցը (tinnitus):

Հատուկ ուշադրություն պետք է դարձվի մի շարք ախտանիշների, ինչպես ընդհանուր՝ գլխացավ, գլխապտույտ, մկանացավեր, հոգնածություն, այնպես էլ ավելի տիպիկ դրսևորումների։ Համի և հոտառության կորուստը, տեսողության խանգարումները, գիտակցության մակարդակի փոփոխությունները, գլխապտույտը, ատաքսիան, էպիլեպտիկ ցնցումները արտառոց նշաններ են, որոնք չպետք է անտեսվեն։

Հայտնի են դեպքեր, երբ դիտվել են կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ՝ ուղեղանոթային խանգարումներ կաթվածի (ինսուլտ) տեսքով, ուղեղի թաղանթների և ուղեղանյութի բորբոքում, էպիլեպտիկ ցնցումներ, ինչպես նաև քիչ չեն ծայրամասային նյարդային համակարգի բարդությունները:

Քանի որ COVID-19-ը էապես բարձրացնում է թրոմբոզների՝ արյան մակարդման խանգարումների ռիսկը, ապա հատկապես վտանգավոր է կաթվածը (ինսուլտ), ինչպես նաև` գանգի երակածոցերի թրոմբոզը։

Հարկ է նշել, որ վերջինս, ըստ որոշ հետազոտությունների, մոտ 10-ն անգամ ավելի շատ է հանդիպում COVID-19-ի ժամանակ, քան որոշ պատվաստանյութերից։ Կարող են դիտվել նաև ներգանգային արյունազեղումներ։

Հոտառության և համի զգացողության փոփոխությունները հաճախ հիմք են հանդիսանում դեպրեսիվ խանգարումների զարգացման։ Կաթվածը և բորբոքային երևույթները կարիք ունեն շտապ բուժման, այդ պարագայում հնարավոր է խուսափել անցանկալի բարդություններից։

Միաժամանակ, COVID-19-ով վարակվածները շատ հաճախ գանգատվում են տրամադրության տատանումներից, տագնապային ֆոնն է աճում, սկսվում կամ բարդանում է նաև անքնությունը։ Հետքովիդային համախտանիշ են նույնիսկ առանձնացնում, որտեղ մեծ տեղ է զբաղեցնում ընդհանուր ասթենիզացիան, թուլությունը, հոգնածությունը, նյարդահոգեկան ախտանիշները, ուշադրության և հիշողության վատացումը և այլն։

Հատկանշական է, որ ինքնամեկուսացումը նշանակալի ազդել է առողջ բնակչության քնի և քնի խնդիրների վրա։ Ըստ կատարված հետազոտության` COVID-19 համավարակի ժամանակ ինքնամեկուսացման շրջանում նշանակալիորեն աճել են անքնության դեպքերը, անհանգիստ ոտքերի համախտանիշը՝ ինչպես նոր դեպքերի տեսքով, այնպես էլ հաճախականության աճով։ Դիտվել են քնի ռեժիմի խանգարումներ և քնից ընդհանուր բավարարվածության նվազում։ Տրամադրության խանգարումները ևս նկարագրվել են մասնակիցների կողմից` որպես տագնապայնության և դեպրեսիայի հանդիպելիության աճ։

Հիշեցնենք, որ կանխելով բուն վարակը` մենք էապես նվազեցնում ենք վերոնշյալ բոլոր բարդությունների ռիսկը։ Իսկ դրան կարող ենք հասնել միայն պատվաստվելով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular