ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը ընտրություններում հաջողություն ունենալու քաղաքական շահը ավելի բարձր է դասում, քան մեր պետական շահերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը  ընտրություններում հաջողություն ունենալու քաղաքական շահը  ավելի բարձր է դասում, քան մեր պետական շահերը

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ԱԳՆ-ում իր հրաժեշտի խոսքում նշել է, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց նրանով, որ երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ-ն կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Նախարարի հրաժարականին հաջորդեց նաև փոխնախարարի և խոսնակի հրաժարականը: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։ Հարցին, թե արդյոք նախարարի ելույթը նոր փաստաթղթի ստորագրման մասին էր քաղաքագետը պատասխանել է․ «Խոսքը հերթական եռակողմ համաձայնության մասին է, որը Նիկոլ Փաշինյանը մտադիր է իրականացնել։ Այն  վերաբերում է սահմանների դեմարկացիային ու դելիմիտացիային և, ըստ էության, հիմք է ստեղծում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն: Դրա հետևանքն այն է, որ արցախահայությունը մնալու է ազգային փոքրամասնություն Ադրբեջանի կազմում Ռուսաստանի զինված ուժերի պաշտպանության ներքո: Այդ բանաձևի հետ, իհարկե, մեր ԱԳՆ-ն համաձայն չէ, որովհետև գտնում է, որ այստեղ պետական շահերի զիջում է տեղի ունենում: Փաստ է այն, որ պետական ու քաղաքական շահերի միջև գոյություն ունի հակասություն: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրված է ընտրություններում հաղթելու հրամայականով, իրեն հարկավոր է, որ Իլհամ Ալիևը մի քանի գերիների ազատի, դրա համար ինքը պատրաստ է համագործակցելու այդ եռակողմ ձևաչափով՝ ի վնաս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության: Բնական է, որ դիվանագիտական կորպուսը չի կարող դրան աջակցել, որովհետև եթե որևէ պետություն դուրս է գալիս միջազգային կառույցի դեմ, դա դիվանագիտական աշխատանքի հետ առնչություն չունեցող քաղաքականություն է: Այն դիվանագետները, որոնք դրան մասնակցում են, հետագայում որևէ կարիերայի հնարավորություն չեն կարող ունենալ: Արա Այվազյանի քայլն ինձ համար հասկանալի է. թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես պրոֆեսիոնալ դիվանագետ նա այլևս Նիկոլ Փաշինյանի հետ նույն նավակի մեջ չի կարող լինել: Այստեղ ամենակարևորն այն է, որ հանրությունը հասկանա, որ ընտրություններում հաջողություն ունենալու քաղաքական շահը այսօր Նիկոլ Փաշինյանը ավելի բարձր է դասում, քան մեր պետական շահերը, և պատրաստ է գնալ թշնամու հետ գործարքների, որը միգուցե ունենա ինչ-որ ազդեցություն ընտրության արդյունքի վրա, բայց, ընդհանուր առմամբ, շատ բացասական հետևանքներ է ստեղծում մեր պետության շահերի համար»։  

Հարցին, թե արդյոք նախարարի հրաժարականը ԱԳՆ-ի համար ճգնաժամ չի ստեղծում քաղաքագետը պատասխանել է․ «Անշուշտ, Արա Այվազյանի հրաժարականը ստեղծում է ճգնաժամ ԱԳՆ-ի ներսում: Տրամաբանական է ենթադրել, որ հաջորդ ԱԳ նախարարը լինելու է ավելի շատ քաղաքական անձնավորություն, քան պրոֆեսիոնալ դիվանագետ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular