ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4-ամյա Սամվելի առողջական վիճակն օրեցօր վատանում է. նրան օգնություն է հարկավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

News.am-ը գրում է.

Բրոնխիալ ասթմայով տառապող 4-ամյա Սամվելին անհապաղ հետազոտություն է հարկավոր Ռուսաստանի Դաշնությունում, սակայն, նրա ընտանիքն անհրաժեշտ գումար չունի: NEWS.am-ի հետ զրույցում նրա մայրը՝ տիկին Հասմիկը,  պատմեց, որ երեխայի մոտ առողջական խնդիրներն ի հայտ են եկել դեռեւս 4 ամսականում եւ հետզհետե բարդացել: Այժմ 4-ամյա երեխայի մոտ հաճախակի են դարձել   ջերմության տենդերը, անտանելի հոդացավերն եւ փորացավը:

«4 տարեկանում է ասթման հայտնաբերվել, ավելացել են այլ խնդիրներ: Կոնսիլիումներ են հրավիրվել, սակայն, չեն կարողացել հասկանալ՝ ինչն է խնդիրը: Հայաստանում ամեն ինչ արվել է, չեն հասկանում՝ կոնկրետ ինչն է խնդիրը:  Հետազոտություն է հարկավոր Ռուսաստանում, սակայն, դրա համար գումար չունենք: Բալիկս երկու ամսվա մեջ մի քանի անգամ արդեն հիվանանոցում է պառկել, զուգահեռ անընդհատ տարբեր վիրուսներով է հիվանդանում: Շատ ծանր վիճակում է»,-ասաց նա:

Տիկին Հասմիկը նշեց, որ 4-ամյա Սամվելի՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող կլինիկաներից մեկում հետազոտության համար հարկավոր է 3 հազար դոլար, որից հետո  միայն պարզ կլինի, թե ինչ բուժում է  հարկավոր փոքրիկին. «Անալիզներ ենք տվել շատ կենտրոններում, սակայն, անալիզները մաքուր են գալիս: Ասում են Գերմանիայում կա կլինիկա, որտեղ կկարողանան հասկանալ բուն խնդիրը, սակայն, Ռուսաստանում կլինիկայի հետ կապ ենք հաստատել, որտեղից պատասխանել են, որ իմունային համակարգի խանգառում կա մոտը, սակայն, պետք է նրան այնտեղ տանել, որպեսզի հետազոտվի, հասկանան՝ խնդիրն ինչում է: Բայց, միայն հետազոտման համար հարկավոր է 3000 դոլար, որը չունենք»:

Փոքրիկ Սամվելին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 095 93 31 30 հեռախոսհամարով՝ տիկին Հասմիկին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular