ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պատվաստումը կարող է առաջացնել թրոմբոզ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aif.ru-ն գրում է, որ վերջին շրջանում արյան թրոմբները, որոնք քաջ հայտնի են յուրաքանչյուր բժշկի, հանկարծակի դարձել են հանրային քննարկման հիմնական թեմաներից մեկը: Հայտնվել են տվյալներ, որ պատվաստանյութերը կարող են մեծացնել թրոմբառաջացման վտանգը: Ինչպես պարզվել է, ադենովիրուսները (որոնց օգնությամբ անտիգեններ են առաքվում մի շարք պատվաստանյութերում) ունակ են կապվել թրոմբոցիտների հետ և ակտիվացնել դրանք, քանի որ նրանց մակերեսին կա ադենովիրուսի ընկալիչ:

Սկզբում պատվաստումից հետո թրմբոզների դեպքեր են նկատվել Դանիայում, որտեղ որոշում է կայացվել դադարեցնել «Astra Zeneka»-ով պատվաստումը, հետագայում դա կատարվել է նաև այլ երկրներում: Ճիշտ է, նրանցից շատերն այնուհանդերձ պատվաստանյութը վերադարձրել են համակարգ, քանի որ, ինչպես պարզվել է, պատվաստումից հետո կյանքին սպառնացող թրոմբոզի դեպքերը բավականին հազվադեպ են՝ պատվաստանյութ ստացած միլիոնից 5-6 դեպք:

Բացի այդ, պատվաստված եվրոպացիների թրոմբոզների դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց են տվել երկու հետաքրքիր օրինաչափություն: Նախ թրոմբոզներ հիմնականում ունեցել են սեռահասուն տարիքի կանայք, որոնցից շատերը հորմոնալ հակաբեղմնավորիչներ են օգտագործել (վերջիններս  նպաստում են թրոմբոզի առաջացմանը): Հետևաբար, պատվաստանյութն էլ ծառայել է միայն որպես լրացուցիչ ազդակ: Երկրորդ հերթին, ինչպես պարզվել է, թրոմբոզների առաջացման մեխանիզմը .... աուտոիմուն է: Տուժածների մոտ առաջացել են PF4 «գիտական» անունով գործոնի նկատմամբ հակամարմիններ: Իսկ այդ հակամարմինները ի վիճակի են ակտիվացնել թրոմբոցիտներին` նրանց ստիպելով առանց պատճառի թրոմբներ առաջացնել: Այս ամենը հայտնի դառնալու արդյունքը եղել է այն, որ պատվաստումների ցուցումներում պարզապես տարիքային սահմանափակումներ են հայտնվել: Շատ երկրներում այս պատվաստանյութը նշված չէ 50 տարեկանից ցածր կանանց համար:

Ինչպե՞ս պաշտպանվել պատվաստման ժամանակ:

Երբեք պատվաստումների համար «մի պատրաստեք» օրգանիզմը արյունը նոսրացնող դեղամիջոցներով: Պատվաստանյութ ստանալուց առաջ արյան հյուսվածքը «շտկելու» ժողովրդական պրակտիկան վտանգավոր է: Առանց բժշկի համաձայնության դեղամիջոցային գերբեռնվածությունը միայն կճոճի հոմեոստազի նավը (օրգանիզմի հավասարակշռության վիճակը):

Եթե ​​ձեզ անհանգստացնում է չափազանց խիտ արյունը, ապա պատվաստումից առաջ պետք է այցելել արյունաբանի: Հենց այդ մասնագետներն են ի վիճակի արհեստականորեն կարգավորել օրգանիզմի հիմնական հեղուկի վիճակը, և եթե պետք է նրանք կկարգավորեն ցնցված հոմեոստազը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular