ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խոսքը ՀՀ սուվերեն տարածքի մասին է, մեր բանակը չպետք է հետքայլ աներ և թույլատրեր». Շուռնուխի գյուղապետը՝ սահմանային իրավիճակի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկից հետո՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ, Սյունիքում բնակիչները տարակուսանքի մեջ են։

Մարզի մի շարք համայնքապետեր այն կարծիքին են, որ բանակը կարող էր հենց սկզբից հարցը լուծեր և չթողներ, որպեսզի թշնամին առաջ եկած հատվածում ամրապնդվեր, և գործը հասներ ՀՀ սուվերեն տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելուն։ Միաժամանակ հասկանում են, որ բանակին հրաման չի տրվել թշնամուն հետ շպրտել ելման դիրքեր։

168.am–ի հետ զրույցում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ղեկավար Հակոբ Արշակյանն ասաց, որ խնդրի առնչությամբ իր մտահոգություններն ունի, քանի որ այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունն այնքան թույլ է և անկարող, որ չի կարողանում սեփական բանակով սեփական երկրի սահմանները պաշտպանել։

«Այս ամենը մեզ համար հասկանալի է, բայց չգիտեմ, թե որքանով է ճիշտ, որ դիմեն ԵԱՀԿ-ին, Ռուսաստանին, այս հարցը թող մեկնաբանեն ավելի լավատեղյակները, որոնք կարող են իրենց խոսքն ասել։


Կարծում եմ՝ ի սկզբանե բանակն իր գործը պետք է աներ ու հետ շպրտեր, այսինքն՝ բանակն իր քայլը պետք է կատարեր։ Այստեղ խոսքը մեր ՀՀ սուվերեն տարածքի մասին է, մեր բանակը չպետք է հետքայլ աներ և թույլատրեր։ Պարզապես թշնամուն այդ տարածքից պետք է դուրս շպրտեր, ես միայն այսքանը կարող եմ ասել»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Ինչ վերաբերում է Շուռնուխի  ընդհանուր վիճակին, որի մի հատվածը թշնամու հսկողության տակ է, Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ փոփոխություն չկա։

«Թուրքերն իրենց տեղում նստած են, կոնտակտի մեջ չեն մտնում, ամեն ինչ այնպես է, ինչպես ի սկզբանե եղել է, ամեն դեպքում մեզ մոտ այդպես է»,- հավելեց Հակոբ Արշակյանը։

Շուռնուխի գյուղապետը նաև տեղեկացրեց, որ թշնամու հսկողության տակ գտնվող տարածքում հայտնված կովերի հետ կապված, որոնք այնտեղ անցել էին մարտի կեսերին, մինչև օրս որևէ տեղեկություն չկա։

«19 կով մի անգամ է անցել նրանց հսկողության տակ գտնվող տարածք, 6 կով մեկ անգամ, այդ կովերից որևէ մեկը չի հաջողվել վերադարձնել»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում հնչեցրեց առաջարկ, որը հանրության ու փորձագիտական շրջանակներում զարմանք է առաջացրել։ Նա Անվտանգության խորհրդի նիստում առաջարկությամբ դիմեց Ադրբեջանի կառավարությանը և միջազգային հանրությանը.

«Առաջարկն այն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանում են սահմանից:

Դրա փոխարեն՝ սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդները՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ-ն ներկայացնող, դրանից հետո տեղի ունենան սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular