ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ»․ Հունիսի 20-ին Հայաստանում տեղի է ունենալու համապետական առողջապահական միջոցառում, որը որոշելու է պետության չգոյության շարունակությունը կամ առողջանալու հնարավորությունը

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ առաջիկա ընտրությունները վերածվեն ապաքաղաքական միջոցառման։ Նա իր յուրաքանչյուր հայտարարությամբ ու ելույթով ապացուցում է, որ հանրությունն ընդամենը մեկ անելիք ունի այդ ընտրություններում՝ բժշկի, սանիտարի ֆունկցիա, որի նպատակը պետք է լինի պետությունը հակաբանականից բանական դաշտ ու հիվանդագինից առողջ հարթություն վերադարձնելը։

Այսինքն՝ հունիսի 20-ին Հայաստանում տեղի է ունենալու համապետական առողջապահական միջոցառում, որը որոշելու է պետության հիվանդ չգոյության շարունակությունը կամ պետությանն առողջանալու՝ եթե ոչ երաշխավորված, ապա գոնե որոշակի հույս հաղորդելու հնարավորությունը։ Երկրագնդի վրա դժվարությամբ կգտնվի կամ չի գտնվի երկիր, որի ղեկավարի հայտարարությունները գնահատվում են ոչ թե համարժեքության, այլ անհամարժեքության, ոչ թե բանականության, այլ հակաբանականության, ոչ թե հայրենասիրության, այլ դավաճանության կանխավարկածներով։

Նիկոլ Փաշինյանն ամեն օր ռեկորդ է սահմանում այդ առումով՝ ստեղծելով տպավորություն, որ մրցության մեջ է անձամբ իր հետ, և ամեն մի հաջորդ հայտարարությամբ ապացուցում է, որ կարող է նախորդից ավելի անհեթեթ լինել։ Նա հասարակությանը ցանկանում է տեղափոխել այդ անհեթեթության հարթություն, որում ինքն իրավամբ մրցակիցներ չունի։

Իսկ նրա հայտարարությունը, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններում պետք է ստանա 60 տոկոս քվե, նշանակում է, որ, Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանը բաղկացած է առնվազն 60 տոկոս խելացնորներից ու սակավամիտներից, որոնք ընտրելու են ոչ թե երկրի ղեկավարի, այլ իրականի փոխարեն՝ աներևույթ թշնամիների դեմ պայքարող ճղճղան շամանի։

Նիկոլ Փաշինյանն այսպիսով վիճակ է նետում հայ հասարակությանը, որի համար առաջիկա ընտրությունը լինելու է ոչ միայն երկրի խորհրդարանի ու ղեկավար կազմի որոշման միջոցառում, այլ սեփական հոգեկան առողջության կամ դրա բացակայության հավաստման ակտ։ Նա մասնակցում է ընտրություններին  և անում է ամեն ինչ ընտրվելու, կամ որ նույնն է՝ աշխարհին հայ ժողովրդի մտավոր կարողությունների բացակայությունն ի ցույց դնելու համար։

Իր հերթական պոռթկումներից մեկի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե թավիշը պետք է փոխարինվի երկաթով։ Միայն հոգեբանները կարող են եզրակացնել, թե այդ հայտարարությունը որքանով է կապված բանտի ճաղավանդակների պատրաստման նյութի հետ իդենտիֆիկացիայով։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը ոչ պոռթկումնալից վիճակում հասկացել է, որ թավշյա վանդակաճաղեր, այո՛, չեն լինում, և եթե դրանք լինում են, ապա լինում են երկաթյա։ Նրա վերջին հայտարարությունների բնույթը ցույց է տալիս, որ ընտրությունների մոտենալու ամեն օրվա հետ նրա համար ավելի շոշափելի է դառնում իշխանության կորստի, իմա՝ զրահապատ ապակիների՝ երկաթյա ձողերով փոխարինվելու հեռանկարը։

Նա այդ հեռանկարին վերաբերվում է այդքան հուզախառն, որովհետև ընտրություններին մասնակիցներից որևէ մեկը նրան երկաթյա ճաղավանդակներից խուսափելու երաշխիք այդպես էլ չտվեց, իսկ ինքը ժամանակին անխելամտորեն չօգտվեց Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած հումանիտար փախուստի հնարավորությունից»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular