ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ հունիսի 1

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արդյունավետ ու հետաքրքիր օր է: Կարող եք շատ գործերում հաջողությունների հասնել, բայց կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելն ու գործելը: Լավ է սխալ անել, իսկ հետո արագ ուղղել այն, քան ոչ մի բան չձեռնարկել՝ սպասելով, մինչև իդեալական լուծում գտնվի:

Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Այն, ինչ կանեք, շատերի համար հետաքրքիր կլինի, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ: Դուք դուր կգաք շրջապատողներին, կկարողանաք արագ ընկերանալ նոր ծանոթների հետ: Երբեմն պատահական հանդիպումից երկարաժամկետ համագործակցություն կսկսվի, ընդ որում՝ ոչ միայն կառուցողական, այլև շատ հաճելի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լարվածություն կարող է լինել օրվա սկզբին: Այդ հատվածում դուք և՛ ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի, և՛ շրջապատողների հետ լեզու չեք գտնի: Բայց առողջ բանականությունը թույլ կտա խուսափել լուրջ կոնֆլիկտներից: Իսկ ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կլավանա, կյանքն էլ ավելի լավը և ուրախ կդառնա:

Երեկոն հաճելի անակնկալներով լի կլինի, այդ թվում՝ սիրային անակնկալներով: Հարմար ժամանակ է սիրելիի հետ շփվելու համար: Շատ բաների մասին կարող եք անկեղծ զրուցել, վերջ տալ անհասկացողությանն ու կասկածներին: Որոշ Ցուլեր առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի գաղափարների օր է: Եթե վաղուց էիք մտածում ինչ-որ օգտակար բան հորինել մարդկության համար, այսօր դա անելու բոլոր շանսերն ունեք: Շրջապատողները միշտ չէ, որ միանգամից հավանության կարժանացնեն ձեր ծրագրերը, բայց դուք բավականաչափ համբերատար կլինեք ու պատրաստ կլինեք սպասել համաշխարհային ճանաչմանը: Նկատի ունեցեք, որ սկսածն ավարտելու համար ստիպված եք լինելու սպասել: Առաջին անհաջողությունից հետո մի հանձնվեք:

Հավանական են հաճելի ծանոթություններ, անսովոր հանդիպումներ, որոնք անպայման կհիշվեն: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն, իսկ ահա խոշոր ձեռքբերումների հարցում մի շտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Ձեզ կհաջողվի ճիշտ դնել առաջնահերթություններն ու կենտրոնանալ նրա վրա, ինչն իսկապես կարևոր է. դա թույլ կտա խուսափել զուր սպասումներից ու պատրանքներից: Կարող եք քննարկել աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև բիզնեսին վերաբերող հարցերը: Կկարողանաք արագ զրույցներից գործին անցնել:

Հնարավորություն կունենաք ամրապնդել ձեզ համար թանկ հարաբերությունները, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Շատ Խեցգետիններ այսօր նորովի կնայեն մտերիմների հետ տարաձայնությունների պատճառներին ու կհասկանան՝ ինչ է պետք փոխել, որպեսզի վեճերն անցյալում մնան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Դուք ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, միաժամանակ մի քանի բանի մասին մտածել ու շատ բան մտապահել: Ձեզ կհաջողվի ոչինչ չմոռանալ ու իրար չխառնել, և դա արդեն հաջողության կեսը կլինի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հաջողության հասնելն էլ կհեշտանա:

Երեկոն հաճելի հանդիպումներ է խոստանում: Շատ բարենպաստ ժամանակ կլինի շփումների համար: Ընկերները կուրախացնեն լավ նորություններով, իսկ սիրելին՝ ռոմանտիկ անակնկալով: Դուք էլ անպայման կգտնեք հուսահատվածների ու ձանձրացածների տրամադրությունը բարձրացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հարմար է այն հարցերը քննարկելու համար, որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվել: Հիմա կարող եք վերջնական որոշում ընդունել և որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Ձեր ճշմարտացիությունը կընդունեն նրանք, ովքեր նախկինում կասկածում էին դրանում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համագործակցություն առաջարկել: Մի շտապեք հրաժարվել, քանի որ նրանք կարող են հրաշալի գործընկերներ լինել:

Օրվա երկրորդ կեսը անհանգիստ կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք արմատապես փոխել ծրագրերը, և դա ձեզ հազիվ թե ուրախացնի: Բայց մինչև օրվա վերջ ձեզ մի քանի հաճելի անակնկալ է սպասվում, որոնք էլ կբարձրացնեն տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին աշխատեք չանհանգստանալ: Շատ բան նրանից, ինչը հիմա կարևոր է թվում, ավելի ուշ աննշան բան դուրս կգա, ոչ մի կերպ չի ազդի ձեր կյանքի վրա: Լավ ժամանակ է ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ շփվելու համար, որոնք գիտեն՝ ինչպես աջակցել ձեզ:

Ավելի ուշ ինքնուրույն աշխատանքի, ուսման համար հարմար ժամանակ կգա: Հաջողությունների հասնելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Շատ հաճախ օգտակար կլինեն վաղուց ստացած գիտելիքները: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա: Շրջապատողները կտեսնեն, թե ինչի եք ունակ: Չի բացառվում՝ շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, նախանձելի նպատակասլացություն կդրսևորեք: Կարող եք հաջողության հասնել այն գործերում, որոնք նախկինում չեն ստացվել. շատ Կարիճների մոտ կստացվի այն, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Բայց մի մոռացեք հանգստի համար դադարներ վերցնելու մասին. գերհոգնածություն հիմա ձեզ պետք չէ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների ու տոների համար: Հյուրերը կարող են անսպասելի և առանց հրավերի գալ, բայց նման դեպքերում էլ շատ ուրախ կլինեք: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնի մեկը, որին կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհանգստանալու բան չկա. օրը բարենպաստ կլինի, դրական միտումների ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտներում նկատելի կլինի: Հնարավոր են դրական փոփոխություններ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Բայց դրանք իրենք իրենց տեղի չեն ունենա. դուք պիտի անպայման ինչ-որ բան ձեռնարկեք: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ գործել:

Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ, որոշ Աղեղնավորներ կկարողանան բարձրանալ մասնագիտական սանդուղքով: Բայց աշխատանքը անձնական կյանքը մի կողմ չի թողնի: Դուք ժամանակ կունենաք մտերիմների հետ շփվելու, ընկերների ու սիրելիի հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է գումարին և ունեցվածքին վերաբերող ցանկացած հարց լուծելու համար: Ձեզ շատ ժամանակ պետք չի լինի հասկանալու համար, թե ինչպես է լավ վարվել: Ինտուիցիայի հուշումները հստակ կլինեն, և դուք կաշխատեք հետևել դրանց:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև կյանքի մյուս ոլորտներում: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան՝ ինչպես լուծել վերջին շրջանում անհանգստացնող խնդիրը: Կարող եք հաջողության հասնել բարդ գործերում, պատասխաններ գտնել նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած հարցերին: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ, արդյունավետ ու հետաքրքիր օր է, որը հարմար է լուրջ գործերի համար: Դուք հաճախ ուշադրություն կդարձնեք մանրուքներին, որոնք մյուսները չեն նկատել: Դա կօգնի խուսափել սխալներից, հրաշալի արդյունքների հասնել շատ ու շատ գործերում: Դուք պատրանքներ չեք կառուցի, ժամանակը և ուժերը չեք ծախսի՝ փորձելով հասնել անհնարինին:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող զուգադիպություններ, հեռվից լավ նորություններ: Շատ բարենպաստ ժամանակ կլինի շփումների համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, կընկերանաք նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի, ամեն դատարկ բան կարող է հուսահատեցնել: Դրա հետ միասին, օրն այնքան էլ վատ չի դասավորվի, իսկ ծագած խնդիրները չի կարելի լուրջ անվանել: Աշխատեք ուշադրություն դարձնել հաճելի իրադարձություններին, օրինակ՝ հաջող զուգադիպություններին, որոնք այսօր քիչ չեն լինի: Անսպասելի նոր հնարավորություններ կբացվեն: Աշխատեք օգտվել դրանցից:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի ընկերների հետ հանդիպելը, որոնք կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Սիրային ժամադրությունը նույնպես չի հիասթափեցնի: Հնարավոր է՝ սիրելին հաճելիորեն զարմացնի ձեզ կամ հրաշալի նորություն հայտնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular